18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սուրիկ Խաչատրյանի Զարզանդը ձերբակալվել է. armlur.am

Armlur.am-ի տեղեկություններով` քիչ առաջ ձերբակալվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Լրատվամիջոցին հայտնի է դարձել նաև, որ կհարուցվի քրեական գործ: Նշենք, որ անցած գիշեր՝ ժամը 03-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Կարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա, կոտրել են խանութի ապակիները, դռները: Քննության հայտնած տվյալների համաձայն՝ կատարողը  Զարզանդ Նիկողոսյանն է:

Դեպքի առթիվ Կապանի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում այս պահի դրությամբ դեռևս գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքի կապակցությամբ: Ոստիկանությունից  տեղեկանում ենք, որ ոստիկանության Կապանի բաժնի շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում նկատել են մի քաղաքացու, ով քարով հարվածել և կոտրել է նշված փողոցի թիվ 1 հասցեում գործող մթերային խանութ-սրահի մուտքի ապակե դուռը և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողները հետապնդել և բերման են ենթարկել վերջինիս: Պարզվել է, որ նշված անձը 1978 թ. ծնված Զարզանդ Ն.-ն է: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: 

Ամբողջությամբ այստեղ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ