16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Չի կատարում դատարանի պահանջը. Ժամանակ

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությունը՝ Աբովյան փողոցի 5/5 հասցեում գտնվող  իր կիսակառույցի պատճառով խնդիրների ունի Աբովյան 3/3 հասցեում գտնվող շենքի սեփականատիրոջ՝ Վոլոդյա Բեջանյանի հետ: Վերջինս «Ժամանակի» հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը՝ հավելելով, որ կառույցը ավարտին չի հասցվում հենց այդ խնդիրների պատճառով:  Բանն այն է, որ Ծառուկյանի կառույցն անթույլատրելի չափով մոտ է կառուցվել Աբովյան […]

Բա Օսիպյանը թաքնվո՞ղ տղա է. Առավոտ

«Առավոտը» գրում է. «Երեկ երբ նաիրիտցիները կառավարության շենքի դիմաց ցույց էին անում, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության ներսից նրանց էր հետևում: Թվում էր, թե Օսիպյանն ինչ-որ մեկից թաքնվել էր, որ իրեն չնկատեն ու աչքը չէր կտրում բորբոքված նաիրիտցիներից: Մեր այն հարցին՝ ցուցարարների՞ց եք թաքնվում, Օսիպյանն ասաց. «Բա ես թաքնվո՞ղ եմ»: 

Լևոն Երանոսյանի «խնդրանքով» «Սերժանտական» զորամասի հրամանատար Մասոն ազատվել է պաշտոնից. «Ժողովուրդ»

Արմավիր զորամասերից (առավել հայտնի է «Սերժանտական» զորամաս) հրամանատար Գևորգ Ենոքյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Ենոքյանը առավել հայտնի է Մասո անունով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ենոքյանը խնդիրներ է ունեցել ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հետ, իսկ վերջինս էլ Սերժ Սարգսյանին «խնդրել» է նրան ազատել այդ պաշտոնից: Նշվում է նաև, որ Ենոքյանն ու Երանոսյանը Արմավիրի մարզում «շուկա» ունեն, որն իսկական գլխացավանք է […]

Ձերբակալվել է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը

ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանն այսօր՝ հուլիսի 30-ին, կալանավորվել է: Այս մասին  հայտնում է  NEWS.am լրատվական կայքը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է  ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը: Նա նշեց, որ Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով: Նրան մեղադրանք են առաջադրել ԱԱԾ-ն: Նշենք, որ այդ հոդվածը սահմանում է՝ շորթումը անձի կամ […]

38-ամյա Մարինեին բերման ենթարկեցին Վրացական փողոցից

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հուլիսի 29-ին, ժամը 13.20-ին, Երեւանի Վրացական փողոցի 8 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 38-ամյա Մարինե Խ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 1-ին մասի մեղադրանքով:

Սերիական մարդասպան տատիկը առնվազն 10 հոգու է սպանել /վիդեո/

Սանկտ-Պետերբուրգում 68-ամյա Թամարա Սամսոնովան ձերբակալվել է` առնվազն 10 հոգու սպանելու մեղադրանքով: Նրան ձերբակալել են 79-ամյա հարեւանուհուն սպանելուց եւ անդամահատելուց հետո: Շենքի շքամուտքին տեղադրված տեսախցիկը ֆիքսել է կնոջը` հարեւանուհու մասունքները ձեռքին գնալիս, հայտնում է ИА “Блокнот-ը: Քրեագետ Միխայիլ Վինոգրադովը լրագրողներին պատմել է, թե ինչը կարող էր ստիպել տարեց կնոջը սպանություններ իրականացրել: Նա ասել է, որ կինը […]

Կորչի՛ փողի քսակների իշխանությունը,Կեցցե՛ Ազատությունը

«Ազատության քաղաքի (Oraşului Libertăţii)» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքող ցուցարարների. Թանկագին ընկերներ, Մենք՝ «Ազատություն» վրանային քաղաքի բնակիչներս և էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագների բարձրացման դեմ անժամկետ բողոքի ակցիայի մասնակիցներս, որը տեղի է ունենում Մոլդովայի Հանրապետությունում, Քիշնևում, ողջունում ենք և մեր աջակցությունն ենք հայտնում ձեզ՝ հայ ժողովրդի արժանապատիվ կյանքի […]

Երևանում ամուսինների սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Կ.Ուլնեցի փողոցում երկու անձանց սպանության դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն: Այսօր՝ հուլիսի 29-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ է ստացվել, որ Կ.Ուլնեցի-Բաբայան 30 շենքի մոտ կրակոցներ են հնչել, և ամուսիններ են ընկած գետնին: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ […]

Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Մասնավոր հատվածը կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերներին դեմ հանդիման» խորագրով աշխատաժողովին

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Մասնավոր հատվածը կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերներին դեմ հանդիման» խորագրով աշխատաժողովին: Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ալեսանդրո Զանոտան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, ինչպես […]

Հայտնաբերվեց Երևանում

Ոստիկանության Նոյեմբերյանի և Մալաթիայի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին, ժամը 23.05-ին, Երևան քաղաքի ՀԱ Բ-2 թաղամասում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Արման Դ.-ն, ով  հուլիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի /պետական սահմանն ապօրինի հատելը/ 2-րդ մասի հատկանիշներով: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի