30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի ազատ ռեժիմով.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Օգոստոսի 21-ին վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանի բողոքը: Թերթի  հետ զրույցում այս մասին ասել է  Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ դրանով իսկ իրենք քրեաիրավական առումով սպառել են Հայաստանի բոլոր հնարավոր դատական ատյանները։

Սա, փաստաբանի խոսքով, նշանակում է, որ դատավճիռը մտել է ուժի մեջ, և պետք է որոշվի՝ պատիժը ի՞նչ ռեժիմով պետք է կրի: Ըստ նրա՝ սա բաց տիպ է նախատեսում, այսինքն՝ Վարդան Պետրոսյանն իր պատիժը կկրի ազատ ռեժիմով։ Սա ենթադրում է, որ Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի ՀՀ տարածքում և չի ունենա մեքենա վարելու իրավունք։

Թերթը հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը:

«Դեռևս բարվոք չէ, բայց եթե անցնի բաց ռեժիմի, ինձ թվում է՝ կփորձի նաև առողջական հարցերը վերականգնել»,- ասաց նա։

Հակոբյանների փաստաբանը նշել էր, որ կդիմի Եվրոպական դատարան։ Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ սա որևէ դերակատարում չխաղացող գործընթաց է. «Եվրոպական դատարան դիմում են ոչ թե Վարդան Պետրոսյանի դեմ, այլ պետության դեմ, այսինքն՝ Բալոյանը դիմելու է ընդդեմ պետության»,- հավելեց փաստաբանը։

Ինչու առ այսօր Վարդան Պետրոսյանն ազատության մեջ չէ, երբ փաստաբանը դեռ ամիսներ առաջ էր հայտարարել, որ ազատության մեջ կլինի հունվարից հետո։

«Չեմ կարող ասել՝ պատճառն ինչն է, որ առ այսօր ազատության մեջ չէ։ Դատարաններն արհեստականորեն ձգձգեցին այս ժամկետը, կարող էր այս գործընթացն ամիսներ առաջ վերջացած լիներ, և Վարդան Պետրոսյանի վերաբերյալ որոշումը ամիսներ առաջ ուժի մեջ մտած լիներ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։

Փաստաբանը վստահ է, որ եթե Վարդան Պետրոսյանը հանրային դեմք չլիներ, այս գործընթացը վաղուց վերջացած կլիներ, և նա վաղուց ազատության մեջ կլիներ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ