18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սերժ Սարգսյանը ստորագրեց

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Բացահայտվել է սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են 54-ամյա Վ.Սարգսյանի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Վ.Սարգսյանի դիակը հայտնաբերվել է 2015թ. նոյեմբերի 09-ին` Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող […]

Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդին մեղադրանք է առաջադրվել

ՌԴ Տուլայի շրջանում ավտովթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդին մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը հղում անելով՝ գրում է Tass գործակալությունը։ Ավտոբուսի վարորդը մեղադվում է «Տրանսպորտային միջոցի շահագործում, որը հանգեցրել է 2 և ավելի անձանց մահվան» հոդվածով, նրան մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում։ Ավելի վաղ Տուլայի դատարանը վարորդին մինչեւ մյուս […]

Լալա Մնացականյանը կմիանա՞ «ոչ»-ի ճակատին

ՀՀ վաստակավոր արտիստ, վերջին սոցիալական ընդվզումների ակտիվ մասնակից  Լալա Մնացականյանից Henaran.am-ը հարցրեց` ո՞ր ճակատում է այս անգամ, արդյո՞ք պատրաստվում է միանալ «Ոչ»-ի ճակատին: Պարզվում է` դերասանուհին դեռևս չի կողմնորոշվել այս հարցում. «Ինձ համար այդ փոփոխությունները մի փոքր անհասկանալի են: Անկեղծ ասած` լավ չեմ պատկերացնում, թե ի՞նչ են ենթադրում սահմանադրական փոփոխությունները: Դրա համար որևէ հստակ բան […]

ԱԱԾ-ն չորս մլն դոլարի կոկաին է բռնագրավել

ՀՀ Ազգային Անվտանգության մարմինները շարունակում են հետևողականորեն պայքար մղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության,  Հայաստանի տարածքը թմրամիջոցների տարանցիկ փոխադրման ուղի օգտագործելու անդրազգային հանցավոր  խմբավորումների փորձերի դեմ: 2015թ. նոյեմբերի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները Երևանի <<Զվարթնոց>> օդանավակայանում կրկնակի զննության են ենթարկել նույն օրը ՍանՊաուլո-Դուբայ-Երևան տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած և մաքսային սահմանի կանաչ ուղին հատած  […]

«Մենք մեղավոր չենք, որ դուք հայտնվել եք լուսանցքում»

Այսօր՝նոյեմբերի 12-ին  ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր Վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հակադարձեց հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանին: Վերջինս  վստահեցրել էր, որ համայնքների խոշորացմանը մարդիկ կողմ են արտահայտվել  և այդ մասին վկայում են  հանրաքվեի արդյունքները: Լևոն Զուրաբյանն նշեց, որ ինքն անձամբ այցելել է Դիլիջանի ծրագրում ընդգրկված […]

8-ամյա երեխան ծեծելով սպանել է լացող քրոջը

ԱՄՆ-ի Բիրմինգեմ քաղաքում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել, 8-ամյա տղան ծեծելով սպանել է 1-ամյա քրոջը, քանի որ վերջինն անդադար լաց էր լինում։ Այդ ընթացքում նրանց 26-ամյա մայրը՝ Կատերա Լյուիսը, ընկերոջ հետ գիշերային ակումբում է եղել, գրում է France Presse-ը։ 1-ամյա Կապսին անդադար լաց է եղել, ինչն էլ բարկացրել է տղային ու նա այնքան է խփել […]

Առանց արհեստական բաժանումների

Կին պատգամավորների կողմից ինքնաբացարկի դեպքում նրանց մանդատի փոխանցման հարցը վերամշակման կարիք ունի: Այս հարցի շուրջ , այսօր՝ նոյեմբերի 12-ին, կառավարության հերթական  նիստում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախարարը ներկայացրեց  արդարադատության նախարարության բացասական եզրակացությունը «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների օրինագծի վերաբերյալ: Նշենք, որ օրինագծի հեղինակը ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է: Ըստ Մարուքյանի հեղինակած օրինագծի, եթե կին պատգամավորը հրաժարվում […]

Ահաբեկչություն Եգիպտոսում․ կան զոհեր /վիդեո/

Եգիպտոսում՝ Սինայում, ահանեկչություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 9 հոգի է մահացել։ Ահաբեկիչները պայթեցրել են տեղի առանձնատներից մեկը, ինչի հետեւանքով ընտանիքի անդամները մահացել են։ Նրանց թվում երկու երեխա է եղել՝ 3 եւ 16 տարեկան։

Հարձակվել, ներարկիչներ են գողացել. ով է ստում

Արարատի մարզի Արևաբույր գյուղի գյուղապետարանի վրա  երեկ գիշեր հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկատվություն է տարածվել վաղ առավոտյան: Տեղեկությունների համաձայն` անհայտ անձինք կոտրել են գյուղապետարանի պատուհանների ապակիները,  ներխուժել գյուղապետի աշխատասենյակ, ապա բուժկետ, որտեղից գողացել են ներարկիչներ։ «Հարաձակում չի եղել, ոչ մի բան չկա, ինչ սուտ բաներ են տարածում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղապետ՝ Մարտին Ավետիսյանը: Ավետիսյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի