19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Զինդատախազությունը` խտացրած կաթի ոդիսականից. Ժամանակ

«Երեւան-սիթի» խանութներում զինվորների համար նախատեսված խտացրած կաթի առթիվ հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերից տեղեկացրին, որ համացանցում հայտնված՝ «Երեւան֊սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվում Է վաճառքի ոչ ենթակա, զինվորների համար նախատեսված խտացրած կաթ» վերտառությամբ 01.02.2016թ. հրապարակման կապակցությամբ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի եւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ ինչպես Երեւան […]

Կանչել են նախագահական. Ժողովուրդ

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանին նախօրեին կանչել են Բսսղրամյան 26։ Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը նրան իր մոտ է կանչել ճանապարհային ոստիկանությունում արձանագրված խնդիրների առնչությամբ, որոնց տարեկան կոլեգիայի նիստում անդրադարձել Էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Ինչեւ, փորձեցինք ՀՀ ճանապարհային ոստիկանապետ Արմեն Հակոբյանից պարզել, թե ինչո՞ւ են իրեն հրավիրել նախագահական նստավայր, սակայն ի պատասխան մեր […]

Երկու գործարարի են սպանել

Ռուսաստանի Շլիսելբուրգ քաղաքի ավտոսերվիսներից մեկում փոխհրաձգության հետեւանքով երկու հայ է սպանվել, կա 3 վիրավոր: Ավտոսերվիսում վիճաբանություն է տեղի ունեցել եւ կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում 2 հոգի տեղում մահացել է։ Սպանվածները Հայաստանից են, մեկը՝ 1956թ. ծնված Հրայր Վարդանյանը ՌԴ-ում կեցության իրավունք ունի, մյուսը՝ Պուշկինի բնակիչ Արմեն Խուրշուդյանն է՝ 1971թ. ծնված։ Նրանք երկուսն էլ գործարարներ են եղել։ […]

Ամուսինների դիակների վրա բռնության հետքեր չեն եղել

Փետրվարի 1-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 9 տան հասցեում մահացած կնոջ և տղամարդու դի էր հայտնաբերվել: Ոստիկանները մեկնելով ահազանգի հետքերով վերոհիշյալ հասցեում հայտնաբերել էին ամուսիններ  78-ամյա Ջուլիետա Ազիզյանի և 86-ամյա Վոլոդյա Ազիզյանի դիերը: Henaran.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: […]

Ավիրում են, թալան են անում, ո՞վ ա տերը …

«Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցները 100 մլն-ի աշխատավարձի պարտքի խնդրով կդիմեն արդարադատության նախարարություն: Փետրվարի 2-ին Վանաձորի Հայքի հրապարակում էին հավաքվել «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցները: 2011թ.-ին որոշ ժամանակով «Վանաձոր-Քիմպրոմի» կազմից  դուրս եկած ՋԷԿ-ը, որն այն ժամանակ անվանվել էր «Ռեջիոն Էներջի», այժմ կիկին  գործարանի կազմում է: Կարճ  ժամանակով առանձնանալը, սակայն, աշխատողների վրա թանկ է նստել: Աշխատակիցների խոսքով՝ «Ռեջիոն Էներջին» սկզբնական շրջանում կանոնավոր […]

Սպանել է 2 տարեկան որդուն եւ ինքնասպան եղել

ՌԴ Կրասնոյարսկի շրջանում քրեական գործ է հարուցվել երիտասարդ տղամարդու եւ մանկահասակ երեխայի մահվան կապակցությամբ։ Ինչպես պարզվել է, կիրակի երեկոյան 36-ամյա տղամարդը սպանել է իր 2 տարեկան որդուն, ինչից հետո ինքնասպան է եղել։ Տղայի ծնողները, տեսնելով, որ որդին իրենց զանգերին չի պատասխանում, գնացել են նրա տուն, կոտրել դուռն ու հայտնաբերել նրա եւ փոքրիկի դիերը։ Դիերի կողքին ատրճանակ […]

Սաքունցի եւ Խզմալյանի խնդրագիրը

Մեկ ամսից լրանում է նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության ամոթալի եւ ողբերգական իրադարձության՝ Մարտիմեկյան ջարդի ութերորդ տարելիցը: Այդ օրը իշխանությունները առաջին անգամ կրակեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, որի հետևանքով սպանվեցին տասը քաղաքացիներ և հարյուրավորները ստացան տարբեր աստիճանի ֆիզիկական վնասվածքներ և տասնյակ քաղաքացիներ ազատազրկվեցին իրենց քաղաքական հայացքների համար։ Դա անթույլատրելի հարված էր Հայաստանի Հանրապետության՝ որպես Եվրոպայի Խորհրդի […]

Ո՞վ է ընդդիմության թեկնածուն /վիդեո/

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փաստանջյանը Մարդու իրավունքի պաշտպանի ընտրության հարցում ունի իր դիտարկումները: Պատգամավորը կասկածում է, որ, ի վերջո, ՄԻՊ-ի պաշտոնը կզբաղեցնի հանրապետական թեկնածուն: Նա գտնում է , որ վերջին փուլում առնվազն երկու թեկնածուների անուններ պետք է շոշոփվեն, որպեսզի մրցակցություն ծավալվի: Այս մասին հայտնեց Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում: Դիտարկմանը, թե շոշափվում է նաև ՀԱԿ […]

Ընդունելություն արդարադատության նախարարությունում

  ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավկովկասյան բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերին եւ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նելլի Թումասյանին: Նախարարը բարձր է գնահատել IRZ-ի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունը եւ կարեւորել մի շարք իրավական ակտերի մշակման հարցում Հիմնադրամի ցուցաբերած օժանդակությունն ու փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Թերեզա Թալհամերը նույնպես իր գոհունակությունն է […]

Կրակոցներ՝ Դսեղում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դսեցի առողջության կենտրոնի մոտակայքում հնչած կրակոցների դեպքի առթիվ: 2016 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 21:15-ին, Դսեղի առողջության կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ձախ սրունքի հրազենային վնասվածքով բուժօգնություն է ստացել Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Ա.Խաչատրյանը, ով հետո տեղափոխվել է «Վանաձորի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված