29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ահաբեկիչները հարձակվել են Բուրկինա-Ֆասոյի հյուրանոցի վրա. կան զոհեր /վիդեո/

Բուրկինա-Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի Splendid հյուրանոցի վրա այս գիշեր հարձակվել են իսլամիստ-ահաբեկիչները, ինչի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Ինչպես նշվում է, վիրավորների թվում է նաեւ երկրի տեղեկատվության նախարար Ռեմի Դանջինուն:   Նախնական տվյալներով՝ կան 20-ից ավելի զոհեր։ Սպանվածների ու տուժածների ազգային պատկանելության մասին տվյալներ դեռ չկան: Ականատեսները պատմել են, որ հյուրանոցի մոտ պայթել է 2 […]

«Տես աչքդ ոնց է հելնելու». դաժանաբար սպանված կուրսանտի ծնողները չեն դիմանում

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մայրը այլևս մասնակցում դատական նիստերին: Որդեկորույս մոր առողջական վիճակը թույլ չի տալիս ամեն անգամ ականմատեսը դառնալ սպանության մեջ մեղադրվողների սանձարձակ վարքագծին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց Հայկազ Բարսեղյանի հայրը` Արկադի Բարսեղյանը : «Հատկապես անտանելի է Գնելի պահվածքը: Ամեն դատական նիստին այս տղան իրեն ակնհայտ […]

Լիբանանահայ երիտասարդները պատրաստվում են ակցիայի` Թուրքիայի դեսպանատան դիմաց. մանրամասներ

Վաղը` հունվարի 16-ին լիբանանահայ մի քանի երիտասարդների նախաձեռնությամբ բողոքի ինքնատիպ ակցիա կիրականացվի Թուրքիայի դեսպանատան դիմաց: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ցույցի կազմակերպիչներից` Մայք Մարտիկյանը: Ակցիայի  մասնակիցները կհավաքվեն Անթիլիասի հրապարակում, այնուհետև փոխադրամիջոցներով կշարժվեն դեպքի դեսպանատուն: «Կոչ ենք անում բոլոր հայ և քուրդ երիտասարդներին իրենց ձայնը բարձրացնել Թուրքիայի դեսպանատան դիմաց և արտահայտել իրենց պահանջները: Առաջին […]

Մեղր վաճառելու պատրվակով գողացել էր ծեր կնոջ դրամապանակը

Հունվարի 12-ին, ժամը 20.40-ին, 1931 թ. ծնված Թագուհի Թ.-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մարինե անունով մի կին գողացել է իր դրամապանակը: 85-ամյա տուժողը ոստիկաններին պատմել է, որ ժամը 17-ի սահմաններում Մարինե անունով կինը, մեղր վաճառելու պատրվակով, այցելել է իր բնակարան և միջանցքի պահարանում դրված պայուսակից գողացել դրամապանակը, որի մեջ եղել են բանկային […]

Բացահայտվել է գողության 12 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը։ Բացահայտվել է գողության` 2, խարդախության 4 և յուրացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 12 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով […]

Ազատամարտիկի որդուն ծեծել են

«Հովհաննեսը մասնակցել է իրազեկող երթերի ու դա չի հերքել: Նա 9-րդ դասարանի աշակերտ է:  Հարվածներ են հասցրել դեմքին ու որովայնին…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Հիմնադիր խորհրդարանի մամլո պատասխանատու Վարուժան Ավետիսյանը: «Նոր Հայաստան»-ի անչափահաս համակիր Հովհաննես Հարությունյանը  ծեծից հետո դիմել է Ոստիկանության բաժին: Ավետիսյանը նշեց, որ ինքը որպես փաստաբան է ուղեկցել Հովհաննես Հարությունյանին:Վերջինս համապատասխանաբար հաղորդում է […]

Արդարադատության նախարարները քննարկել են

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 14-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը: Նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների գործընկեր կառույցների առկա փոխգործակցությունը և այն ընդլայնելու ու ինտենսիվացնելու պատրաստակամություն […]

Պերմյակովի գործով դատական արտագնա նիստի վայրը չի փոխվի

ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում հունվարի 18-ին տեղի կունենա Գյումրիում Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը: Դահլիճի հետ կապված փոփոխություն չի լինի, նիստը լինելու է նույն կարգով, ինչ առաջին՝ դեկտեմբերի 18-ին նշանակված նիստի ժամանակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ […]

Ադրբեջանցին ցմահ ազատազրկման է դատապարտվել Մոսկվայում

Մոսկվայի դատարանը Ադրբեջանի 49-ամյա քաղաքացի Խալիլ Սարիեւին ցմահ ազատազրկման է դատապարտել։ Ադրբեջանցին կրակել ու սպանել էր ոստիկանի, ով փորձում էր ձերբակալել ադրբեջանցու ընկերոջը։ Տղամարդը ոստիկանին սպանելուց հետո փոխուստի էր դիմել, սակայն նրան հայտնաբերել են վարձով բնակարանում։      

Փոթիում գնդակոծվել է քաղաքի դատախազի ավտոմեքենան

Փոթիում գնդակոծել են քաղաքի դատախազ Ալեքսանդր Գոգուաձեի «Հյունդայ» մակնիշի  ավտոմեքենան: Նախնական տվյալներով՝ արձակվել Է չորս կրակոց: Հրաձիգը հետիոտն է եղել: Ինչպես հայտնում է Gruzia on-line-ը, ավտոմեքենան վարել է անձամբ դատախազը։ Հրաձգությունից ոչ ոք չի տուժել: Կոտրվել են ավտոմեքենայի ապակիները: Պատահարի վայրում աշխատում են իրավապահները: Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն: Կրակողը թաքնվել է հանցագործության վայրից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի