14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շնորհավորանքներ Արցախից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:

Ուղերձում ասված է.

«Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի՝ որպես երկրի Մայր օրենքի գերակայությունը եւ անմիջական գործողությունն ապահովող, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանող մարմնի ստեղծման անհրաժեշտությունը հաստատվեց այս 20 տարիների ընթացքում:

Իր կազմավորման օրից դատարանը, լինելով սահմանադրական արդարադատություն իրականացնող միակ կառույցը, աշխատանքներ է տանում երկրում սահմանադրականություն հաստատելու, քաղաքացիական հասարակություն ու իրավական մշակույթ ձեւավորելու ուղղությամբ եւ, համագործակցելով աշխարհի տարբեր հեղինակավոր իրավական ինստիտուտների հետ, իր ներդրումն է ունենում պետության օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործում:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Սահմանադրական դատարանի աշխատակիցներին` հիշարժան տարեդարձի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ եւ հաջողություններ` ի փառս  Հայաստանի  Հանրապետության եւ մեր ժողովրդի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ