24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անկողնուն գամված կնոջը տանջե՞լ են. ՔԿՀ-ից պարզաբանում են

Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սերվենիկ Գեւորգյանը երկու օր է հացադուլի մեջ է:

Այս մասին գրել էր լրատվական կայքերից մեկը:

Henaran.am-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը ընդգծեց, որ նախարարությունը համապատասխանաբար արձագանքել է:

«Փետրվարի 4-ին www.aravot.am լրատվական կայքում զետեղված «Անկողնում գամված կին կալանավորը հացադուլ է հայտարարել» հրապարակման մեջ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սերվենիկ Գևորգյանի պաշտպան Գայանե Գրիգորյանը նշել է, որ կալանավոր Ս. Գևորգյանը «երկու օր է հացադուլի մեջ է: Կալանավորը չի կարողանում շարժվել, ինքնուրույն նստել»:

Վերոնշյալ հրապարակմանն ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Սերվենիկ Գևորգյանը (մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն)) հացադուլ չի հայտարարել:

2016թ. հունվարի 23-ին Ս. Գևորգյանը բողոքել է առողջական վիճակից, և ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի աշխատակցի կողմից ենթարկվել է բուժզննության, այնուհետև տեղափոխվել «Աբովյան բժշկական կենտրոն» ՓԲԸ: Մեկ օր անց` հունվարի 24-ին, կալանավորված անձ Ս. Գևորգյանը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Համապատասխան բուժզննումից և բուժումից հետո Ս. Գևորգյանը 2016թ. փետրվարի 1-ին դուրս է գրվել բժշկական կենտրոնից և վերադարձել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Կալանավորված անձ Ս. Գևորգյանն այժմ գտնվում է բժիշկ-մասնագետի հսկողության տակ և ստանում է համապատասխան դեղորայքային բուժում»,-ասված է հայտարարության մեջ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ