16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

16-ամյա տղան հորեղբոր հետ «փախցրել» է իր համադասարանցի աղջկան.Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է անչափահաս աղջկա առևանգման գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ: Ըստ դատական ակտի՝ մարզի անչափահաս բնակիչ Ռոբերտ Բ.-ն սիրահարվել ու ցանկացել է անպայման ամուսնանալ իր համադասարանցի Կարինե Մ.-ի (անունը փոխված է) հետ՝ իմանալով, որ աղջիկը նույնպես անչափահաս է: 1998 թվականի ապրիլին […]

Ամերիկայի հայկական համագումարը սգում է

Վաշինգտոն  – Այս շաբաթ Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) խորապես վշտացավ՝ տեղեկանալով, որ ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Էնթընին Սքալիային կյանքից հեռացել է կիրակի օրը, սույն թվականի փետրվարի 14-ին: Նա 79 տարեկան էր: Շատերի կողմից գնահատվելով իբրև «Դատարանի Առյուծ», Սքալիան դատարանում բարձրաստիճան դատավոր է նշանակվել 1986 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից: Նա ծնվել է Թրենթոնում (Նյու Ջերսի) […]

Բաց նամակ ԱԱԾ նորանշանակ պետին

Հարգելի պր. Գեւորգ Կուտոյան, Հարգելի պարոն Կուտոյան՝ Ձեր այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ փոխանցում եմ բարեմախթանքներս  եւ Ձեր ուշադրությանը ներկայացնում  ինձ պարտադրված անօրինական կարգավիճակը: 2015 թվի մայիսի 21-ին, առանց որևէ հիմնավորման, Երևանի Զվարթնոց օդանավակայանում իմ մուտքն հայրենիք արգելվեց: Ավելի քան 12 ժամ օդանավակայանում ինձ «բանտարկելուց» հետո, կամքիս հակառակ  Հ.Հ. Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցներն ինձ նույն ինքնաթիռով վերադարձրին […]

Դատարանն արդարացրել է հոգեւորականին, ով աբորտը Հոլոքոստի հետ էր համեմատել

Իսպանիայի դատարանը մերժել է կաթոլիկ հոգեւորականի դեմ բողոքը։ Բողոքում նշվում էր, որ հոգեւորականը ատելություն է քարոզել՝ աբորտները Հոլոքոստի հետ համեմատելով, գրում է LifeSite News-ը։ Եպիսկոպոս Խուան Անտոնիո Ռեյգ Պլան հայտարարել էր, որ աբորտը նույնպես Հոլոքոստ է, ինչը բարկացրել էր աբորտի կողմնակիցներին։ Դատարանը գտել է, որ հոգեւորականի հայտարարությունը բխել է նրա հոգեւոր հայացքներից։  

Արցախի քաղաքական ուժերը դիմել են Նախագահին

Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունները փետրվարի 23-ին նամակով դիմել են Նախագահ Բակո Սահակյանին՝ առաջարկելով ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Նամակում, մասնավորապես, նշված է, որ տարբեր ձեւաչափերով հանդիպումներն ամփոփվել են փետրվարի 4-ին Ազգային ժողովում խորհրդարանական քաղաքական ուժերի եւ փետրվարի 19-ին՝ նույն կազմի եւ արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարների քննարկումներով: Խորհրդատվությունների արդյունքում մասնակիցները համաձայնության են եկել սահմանադրական բարեփոխումների գործընթաց […]

Նախագահի հրամանագրով լիազորությունները դադարեցվել է

ՀՀ նախագահի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ նախագահի հրամանագրով փետրվարի 20-ին դադարեցվել են վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի լիազորությունները: ՆՀ-194-Ա հրամանագրում մասնավորապես նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի փետրվարի 17-ի […]

Արման Թաթոյանը երդվեց

Քիչ առաջ Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովն ամփոփեց Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ընտրության քվեարկության արդյունքները: Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր: Թաթոյանի օգտին կողմ է թվեարկել է 96 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր, 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Ա.Թաթոյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին բարձր վստահության համար: Ըստ նրա՝ դա բարձրացնելու է ՄԻՊ հեղինակությունը մեր […]

«Բրաունինգ»-ը նետելով գետին՝ դիմել է փախուստի

Փետրվարի 20-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Եր. Քոչարի փողոցում գտնվող սուպերմարկետի դիմաց նկատել են մի քաղաքացու, ով իրենց տեսնելով՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի և բախվել Քաջազնունի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ավտոտնակի երկաթյա դռանն ու վնասել այն, որից հետո իջնելով ավտոմեքենայից` փորձել է դիմել փախուստի, որի ընթացքում գետին է նետել […]

Լրագրողներն ընդդեմ Մհեր Սեդրակյանի. միանում են պատգամավորները /վիդեո/

Այս պահին Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շոնքի դիմաց շարունակվում է լրագրողներ նախաձեռնած բողոքի ակցիան, որով վերջիններս պահանջում են պատասխանատվության ենթարկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին` լրագրողներին վիրավորելու համար: Տեղեկացնենք, որ ակցիային մասնացում են ոչ միայն լրագրողներ, այլ ՀՀ քաղաքացիներ: Ակցիային միացան նաև պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի