22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Անթույլատրելի է Եվրոպայի խորհրդի տարածքում, այն էլ 21-րդ դարում ունենալ մի վիճակ, որտեղ նման վայրագություններ կարող են տեղի ունենալ. Արման Թաթոյան /վիդեո/

Ապրիլ սկզբին  ղարաբաղաադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից կիրառած ագրեսիայի, խոշտանգումների հետ կապված՝  մի խումբ հայ իրավաբաններ պատրաստվում են դիմել միջազգային կառույցներին: Անդրադառնալով սրան՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց՝ դրական է գնահատում վերոնշյալ նախաձեռնությունը: Թաթոյանը շեշտեց՝ կարևորը ճիշտ որոշումներ կայացելն է: Պետք է հասկանալ՝ ո՞ր մարմիններին ենք դիմում և ինչպիսի՞ պահանջներ […]

Հայրը պատանդ է վերցրել սեփական երեխաներին

ՌԴ Չերեպովեց քաղաքում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ Տղամարդը դանակի սպառնալիքով պատանդ է վերցրել սեփական երեխաներին, փակվել է նրանց հետ տանն ու երկու օր չի թողել՝ դուրս գան այնտեղից։ Երեխաների մայրը ոստիկանություն ՝ դիմել, որոնք էլ ի վերջո կոտրել են դուռն ու ազատել երեխաներին։ Տղամարդը ժամանակավորապես հոգեբուժարան է տեղափոխվել։

Մեզ համար անչափ թանկ ու գնահատելի է այն ուշադրությունը. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 23-ին շնորհակալական նամակներ է ուղարկել Չիլիի Պատգամավորների պալատի նախագահ Օսվալդո Անդրադեին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող  թիվ 565 բանաձեւի հեղինակներ Իսսա Կորտին, Գուստավո Հասբունին, Դենիս Պասկալին, Ալդո Կորնեխոյին եւ Խորխե Սաբագին: «Մեզ համար անչափ թանկ ու գնահատելի է այն ուշադրությունն ու ընդգծված վերաբերմունքը, որ Չիլիի […]

Ալավերդիում հրազենային վիրավորմամբ հիվանդանոց տեղափոխվածը մահացել է /վիդեո/

Մայիսի 21-ին` ժամը 08.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 02.30-ին, Էդուարդ Պողոսյանը մահացել է: Հիշեցնենք,մայիսի 19-ին` ժամը 4.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկ փողոցի 22 շենքի բակից «ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել 1982 թ. […]

Արտակարգ իրավիճակ Մյասնիկյան պողոտայում/ֆոտո/

Մայիսի 22-ին երեկոյան 18:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում մոտ կես ժամ խցանում էր: Հարակից ռեստորանային համալիրից դուրս եկած կիսամերկ երիտասարդը փակել էր մայրուղու երթևեկությունը.վերջինս հայհոյանքներ էր հնչեցնում վարորդների հասցեին, հարվածում ավտոմեքենաներին՝ խոչընդոտելով մեքենաների տեղաշարժին: Իրավիճակը փորձեցին շտկել պատահաբար մայրուղում հայտնված ոստիկանները, որոնք դուրս գալով ավտոմեքենայից երիտասարդին կարգի էին հրավիրում, բայց իզուր: Տաքացած քաղաքացին պառկել էր գետնին և […]

Գամիշլիում ահաբեկչական պայթյունի հետևանքով հայ է վիրավորվել

Մայիսի 21-ի երեկոյան 4 զինյալ ականավորված ահաբեկիչներ են հարձակվել  Գամիշլիի Մայամի թաղամասի վրա, ինչի հետևանքով մեկ հայ է վիրավորվել։ Այդ մասին տեղեկացնում է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը։ Զինյալները տեղի բնակչության վրա կրակ բացելուց հետո իրենց կրած ականավորված գոտիները պայթեցնելով, անձն ասպան են եղել ՝ պատճառ դառնալով մարդկային զոհերի եւ վիրաւորների։ Եղել է […]

Սիրո ութերորդ օրենքը

«Ով գողանում էր այլևս թող չգողանա, ավելին`  թող աշխատի  սեփական  ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարող լինի տալու նրան ով կարիքի մեջ է»                                                                                                                                        (Եփես. 4:28) Պողոս առաքյալն իր նամակում այս պատգամն է տալիս  եփեսացիներին, որ այլևս միայն եփեսացիներին չի վերաբերում, այլ ամեն մի քրիստոնյայի:  «Սիրո օրենքներ» հոդվածաշարի ութերորդ օրենքում հենց գողության մասին պետք է խոսենք: Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Ղուկաս քահանա Բալայանը, անդրադառնալով տասնաբանյայի այս պատվիրանին, տարբերակում է […]

Ոչ ոք չի կարող լռեցնել Արցախի ժողովրդի ազատության ձայնը. Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 20-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխխոսնակ Անաստասիոս Կուրակիսի, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Ստամատակիի եւ խմբի ղեկավարի տեղակալ Անտոնիս Բալոմենակիսի հետ: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ են զարգանում, կարեւորվել է միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդման ու զարգացման, պատգամավորական բարեկամության խմբերի […]

Շոկ. օդաչուները քնել են թռիչքի ժամանակ

Նախօրեին Փարիզից Քուվեյթ թռչող ինքնաթիռի օդաչուները թռիչքի ժամանակ քնել են ինքնաթիռի ղեկին։ Երբ Boeing 737-ը դադարել է պատասխանել Իտալիայի եւ Հունաստանի դիսպետչերներին, նրանք անհանգստացել են, որ ինքնաթիռում, հնարավոր է, ահաբեկչություն է տեղի ունեցել։ Օդ են բարձրացել երկու F-16 կործանիչներ Հունաստանից։ Երբ օդանավի ուղեւորները տեսել են, որ իրենց օդանավը երկու կործանիչ է ուղեկցում, տեղեկացրել են բորտ-ուղեկցորդներին։ […]

Սկանդալ միասեռական սփյուռքահայ երիտասարդի շուրջ

Սփյուռքահայ Գայլ Խանդիկյանին (Kyle Khandikian) հեռացրել են Հայաստանի պարային խմբերից մեկից, այն բանից հետո, երբ իմացել են, որ տղան միասեռական է: Այդ մասին գրել է Գայլը՝ ֆեյսբուքյան իր էջում, նշելով, որ պաշտում է հայկական պարը, փորձել է դրա միջոցով գտնել իր հայկական ինքնության հետ կապը, սակայն Հայաստանում ենթարկվել է սեռական խտրականության: Գայլի հեռացման պատմությանն անդրադարձել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված