22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հրապարակի շատրվանները բողոքի հարթակ /ֆոտո/

Ժամեր առաջ այսօր հերթական անգամ Հանրապետության հրապարակի շատրվանների մեջ ևս մի քաղաքացի է մտել, ում հետ ոստիկանները բացատրական աշխատանքների միջոցով դուրս բերեցին այնտեղից։ Կինը լռում է և որևէ բացատրություն չի տվել արարքի համար։ Հիշեցնենք, որ օրեր առաջ նման քայլի էր դիմել նաև Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ ՀԿ-ի հիմնադիր, քաղաքագետ, իրավաբան Արմինե Առաքելյանը, ով ոստիկաններին […]

Փարիզ-Կահիրե ինքնաթիռը պայթեցրել են․ մասնագետները հաստատել են

Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ եգիպտական A320 ինքնաթիռը, որը կործանվեց օրեր առաջ Փարիզից Եգիպտոս թռչելիս, պայթեցվել է։ Մասնագետները նշել են, որ ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել պայթյունը, նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը կարող էին պայթեցնել։ Հիշեցնենք, որ Փարիզից Եգիպտոս թռչող ինքնաթիռը կործանվել էր՝ ընկնելով Միջերկրական ծովը։ Ինքնաթիռում գտնվող 66 հոգին էլ մահացել են։

Նախարարի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքից տուժածի կյանքը վտանգված է

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի ժամանակ մեկ անձ ստացել է կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ: Այս մասին ասվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ ՔԿ հաղորդագրության՝ 2016 թ. մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմանում, Տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում բռնություն է գործադրվել 5 անձի նկատմամբ՝ […]

Իրականում ո՞վ է Անին. Տիգրան Ուրիխանյանի գրասենյակը արձագանքել է

ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակ արձագանքել է Անի Հովհաննիսյանի հայտարարությանը. «Անդրադառնում ենք շորթման գործով ձերբակալված «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի հայտարարությանը այն պատճառով, որ մի շարք լուրջ լրատվամիջոցներ հրապարակել էին այդ կեղտոտ զառանցանքը, իսկ հանրության համար վերջնականապես իրականությունը պարզեցնելու համար ներկայացնում ենք հետևյալը. Երկար տարիներ Անի Հովհաննիսյանը գումարներ վաստակելու նպատակով շանտաժի է ենթարկել, այնուհետև զրպարտել […]

Սպանվել է Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով վկան

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով հերթական դատականի նիստը: Չէին ներկայացել գործով դատակոչված 7 վկաները: Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ  դատակոչված վկաներից մեկը՝ Հրաչյա Ֆալանջյանը, մոտ 2 օր շաբաթ առաջ փորձել է ավազակային հարձակում կատարել, որի ժամանակ սպանվել է: Դատավորը տեղեկացրեց, որ վկաներից երկուսը […]

Լրագրողը շրջանառում է ԱԱԾ պետի եւ ՌԴ դեսպանի անունները

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «analitik.am» լրատվական կայքի աշխատակիցները կայքում պարբերաբար ՀՀ ԱԺ պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև  վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ են ունեցել նրա հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել են […]

16-ամյա տղան հրացան էր գտել և կրակել

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 2000 թ. ծնված Ա. Գ.-ն և նրա տատիկը` 1958 թ. ծնված Գոհար Գ.-ն, բաժին են ներկայացրել կարճեցված փողով, մեկփողանի ողորկափող 16 մմ տրամաչափի հրացան և 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտ: Ա. Գ.-ն հայտարարել է, որ հրացանը գտել է մայիսի սկզբներին՝ իրենց տան մոտի ձորակից, և մայիսի 11-ին […]

Կպատժեն ճանապարհային ոստիկանությանը. Ժողովուրդ

ՀՀ իշխանական վերնախավից իրավապահները հրահանգ են ստացել պատժել ճանապարհներին տեղադրված տեսախցիկները և արագաչափերը սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության և ՀՀ ճանապարհային ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք առնչություն են ունեցել ճանապարհային կանոնները խախտելու փաստերը թաքցնելու պատմության հետ։ Դեռևս այս տարվա ապրիլի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում մի շարք անձինք էին ձերբակալվել։ Իսկ […]

Գժուկ փողեր. Հայկական Ժամանակ

Կառավարությանը վերջերս բացասական եզրակացության է տվել ԱԺ-ից ստացված մի օրինագծի, որով նախատեսվում է տարբեր գերատեսչությունների արտաբյուջետային հաշվին հավաքագրված եկամուտները ՀՀ պետական բյուջե ուղղորդելու վերաբերյալ։ Գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվներին տարեկան մուտքագրվում է մոտ 35-36 միլիարդ դրամ։ Դրա մեծ մասը՝ մոտ 22 միլիարդ դրամը բաժին է ընկնում ոստիկանությանը։ Ընդ որում, 13.5 միլիարդ դրամը անցած տարի հավաքագրվել է ճանապարհային […]

Սիրիական բանակը ազատագրել է Դեյր Զորի հայկական մատուռը

Սիրիական բանակը ազատագրել է Դեյր Զորի այն շրջանը, որտեղ գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական մատուռը, գրում է almasdarnews.com-ը։ Կայքը նշել է, որ բանակը հայկական մատուռն ազատագրել է կիրակի օրը` Իսլամական պետություն խմբավորման զինյալների հետ մարտերից հետո։ Դեյր Զորի հայկական եկեղեցին, որում պահվում էին Ցեղասպանության զոհերի մասունքները, ավերվել էր 2014 թվականին՝ «Իսլամական պետության» կողմից։   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված