27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գերմանիայում հսկողությունն ուժեղանում է․ Բեռլինի ահաբեկչության հեղինակը «ԻՊ»-ն է /վիդեո/

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատուն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է։ Հիշեցնենք, որ բեռնատարը մխրճվել էր Սուրբ ծննդյան տոնավաճառում ներկա մարդկանց մեջ, 12 հոգի մահացել են, կան տասնյակ վիրավորներ։ Ողջ Գերմանիայում խստացվել են անվտանգության կանոնները, իրավապահները խստացված ծառայություն են իրականացնում։ Մանրամասները՝ տեսանյութում

30 ամյա Արթուրը որոնվում էր սպանության և սպանության փորձի համար

Դեկտեմբերի 20-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները Իջևան քաղաքի Մայիսի 28 փողոցի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արթուր Խ.-ին, որը դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի, 6-րդ կետի և 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի, 1-ին և 6-րդ կետի […]

ՌԴ դեսպանի սպանության հետեւում գյուլենականներն են․ Չավուշօղլու /վիդեո/

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեհմեդ Չավուշօղլուն հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ՝ Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության կազմակերպիչը Թուրքիայում որպես ահաբեկչական խմբավորում հայտնի «Գյուլենական համայնքն» է (FETÖ)։ Դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով Թուրքիայում արդեն 12 հոգի է ձերբակալվել, որոնց թվում՝ մարդասպանի քույրն ու մայրը։ Հարկ է նշել, սակայն, որ Գյուլենն արդեն հերքել է իրենց մասնակցությունը տեղի ունեցած սպանությանը։ […]

Երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունները պետք է պատժվեն

« Մենք ճշգրիտ տվյալներ չունենք, թե քանի երեխա է ընտանեկան բռնության ենթարկվում: Մենք բոլորս հասկանում ենք, որ լինում են բազմաթիվ դեպքեր, որոնք չեն բացահայտվում և դառնում են լուռ ողբերգություններ ընտանեկան պատերց ներս»,-այսօր՝ դեկտեմբերի 21-ին  «Անչափահասների նկատմամբ բռնությունները Հայաստանում և ընտանեկան բռնության դեմ օրենք» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Երեխաների պաշտպանության ցանց»-ի խորհրդի նախագահ Միրա Անտոնյանը: Բանախոսի փոխանցմամբ […]

Կամովին. Հրապարակ

Երաժիշտ Վահան Արծրունին իրեն ապօրինաբար ԱԱԾ կանչելու առիթով դիմել էր օմբուդսմեն Արման Թաթոյանին: Հիշեցնենք, որ ԱԱԾ- ին հետաքրքրել էր, թե «Սասնա ծռերի» օրերին Արծրունին ինչ է արել, որտեղ է եղել: «Անդրադառնալով Ձեր դիմումի մեջ նշված «թաղաքական ճնշմանը» եւ «խոսքի ազատության սահմանափակմանը» վերաբերող հարցադրումներին անհրաժեշտ է նշել, որ տվյալ իրավիճակում հնարավոր չէ տալ նման գնահատական կամ […]

7-ամյա աղջնակ-մահապարտը պայթեցրել է իրեն Դամասկոսում /ֆոտո/

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում՝ ոստիկանական բաժանամունքում, ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել։ Ահաբեկիչները պայթուցիկ սարքերը ամրացրել են 7 տարեկան աղջնակի վրա, ով հասնելով ոստիկանական բաժանմունք՝ պայթեցրել է ինքն իրեն, հայտնում է “Россия 24”-ը։ Ոստիկանները, առանց որեւէ բան կասկածելու, երեխային ներս են թողել, երբ նա, արցունքներն աչքերին, ասել է, որ կորել է ու չի կարողանում գտնել ծնողներին։ Եւ մտնելով […]

Կրակոցներ Գերմանիայում․ կա զոհ եւ վիրավորներ /ֆոտո/

Գերմանիայում՝ Վիսբանդեն քաղաքում, մարդկանց ուղղությամբ անհայտ անձը կրակոցներ է հնչեցրել ու փախուստի դիմել։ Առայժմ հայտնի է մեկ զոհի եւ երկու վիրավորի մասին։ Տեղի ոստիկանությունն ուղղաթիռերով փնտրում է հանցագործին։ Կրակոցները հնչել են տեղի առեւտրի կետերից մեկում, հնարավոր է՝ տեղի ունեցածը թալանի փորձ է։

Հայ–իրանական սահմանին 4 կգ թմրանյութ են հայտնաբերել

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները հայ–իրանական սահմանին 4 կգ թողած թմրանյութ են հայտնաբերել։ ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ սահմանամերձ տեղանքի զննության ընթացքում Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողները սեւ գույնի փաթեթ են հայտնաբերել, որում բուսական ծագման մուգ դարչնագույն նյութ է եղել, ենթադրաբար՝ «օփիումի հումք»՝ ավելի քան 4 կգ քաշով։ Ծառայողական շան մասնակցությամբ […]

Քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանը ձերբակալվել է Մոսկվայում

Մոսկվայում ձերբակալվել է հայտնի քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանը, ավելի հայտնի Акоп Рыжий մականունով, գրում է life.ru-ն։ Մելիքսեթյանը մեղադրվում է «Կորզում» եւ «Մարդու առեւանգում» քրեական գործերի մասով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի