28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Սասնա ծռեր»-ի անդամը հրաժարվել է դատարան գալ

«Սասնա ծռեր»-ի անդամ Թաթուլ Թամրազյանը հրաժարվել է ներկայանալ Վերաքննիչ քրեական  դատարան:  Այսօր կայացած դատական նիստին նա գրություն է ուղարկել: Այսօրվա դատական նիստը  կարճ է տեւել: Թաթուլ Թամրազյանի գրությունը ռուսերեն է եղել, ուստի դատավորը  գրությունը թարգմանելու համար նիստը հետաձգել է մինչեւ մարտի 7-ը: Նշենք, որ 26 ամյա  Թամրազյանը հուլիսի 17-ից ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ վիրավորվել է […]

«Հաց բերողին» ազատ կարձակե՞ն

ՀՀ գլխավոր դատախազությունը Արթուր Սարգսյանի (Հաց բերող)  խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դեռեւս որոշում չի կայացրել: Դատախազության մամուլի ծառայությունից Henaran.am-ը տեղեկացավ, որ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ստացված դիմումը դեռ քննարկման փուլում է: Նշենք, որ ԱԺ-ում ստորագրահավաք էր սկսվել Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանքի որոշումը փոփոխելու համար։ Ստորագրահավաքին միացել են ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակակական գործիչներ։ Դիմումը ստորագրել […]

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերուն

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օրերս այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է. «Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»: «Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի […]

Որքանո՞վ են պաշտպանված հաշմանդամություն ունեցող անձիք /տեսանյութ/

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման» մասին ՀՀ օրենքի նախագիծը  քննարկվել է ԱԺ-ի սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում: Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան քաղհասարակության ծրագրերի համակարգող, իրավաբան Տաթև Խաչատրյանը այսօր՝ մարտի 3-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նկատեց, որ նախագիծտը քաղաքացիական հասարակության և հաշմանդամություն ունեցող անձանց կողմից երկար սպասված է.«2011 թվականից սկսած այդ աշխատանքները […]

Հաղորդում հանցագործության մասին

«Այդ գործի համար կարող է պատասխանատու լինել ցանկացած մարդ, ներառյալ այդ վառելիքը ներկրողից ու վաճառողից, ներառյալ խառնողը, ես նկատի չունեմ Սեյրան Օհանյանին, պետք է ճշտել՝ վարչապետը կեղծ է մեղադրել Սեյրան Օհանյանին, թե ճիշտ է ասել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով ԱԺ-ում վարչապետ Կարեն Կարապետյանի արած հայտարարությանը, թե բանակում սխալ դիզվառելիք […]

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի նոր թրեյլերը /տեսանյութ/

Համացանցում հայտնվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի նոր թրեյլերը: Ֆիլմը ֆինանսավորել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան ապրիլի 21-ին է:  

Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների ընդհանուր թիվը

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Այսպես. քվեարկության օրվանից 30 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային […]

«Նամյոկ»՝ սպառնալիք. Սեյրան Օհանյանը կխոսի. Ժամանակ

Նւսխօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի Աժ-ում արած հայտարարությունը կապված ապրիլյան պա­տերազմի օրերին վառելիքի հետ եղած խնդիրներին, հստակ ուղերձ է պարունակել ուղղված ՕՐՕ դաշինքի ցու­ցակը գլխավորող, պաշտպանության Նախկին նախա­րար Սեյրան Օհանյանին։ Վարչապետը հայտրարել էր, որ բանակն ունեցել է վառե­լիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, քանի որ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում։ Թերթին հասած […]

Քիչ էր մնացել բռնվեինք . հետախույզը անկեղծանում է /տեսանյութ/

Այս մարդու մասին Տավուշում լեգենդներ են պատմում: Խաղաղ ու բարի արտաքնի հետևում ապրում է հայրենապաշտ հոգին, որը  բազմաթիվ անգամ իր կյանքը վտանգի ենթարկելով  հետախուզության է գնացել : Ս. Բաբայանի հետ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց հիվանդանոցում: Վերջին անգամ հետախուզության է գնացել մոտ երկու ամիս առաջ։ Առողջանալուց հետո անպայման շարունակելու է գործը:  Հոր հետ հետախուզության է գնում նաև […]

Ձյան շերտն ընկել է մանկապարտեզի երեխաների գլխին․ նրանք հիվանդանոցում են /տեսանյութ/

Սիկտիվկարում քրեական գործ է հարուցվել 3 երեխաների վնասվածք ստանալու դեպքի առթիվ։ 4 տարեկան երեխաները մանկապարտեզի բակում զբոսնելիս են եղել, երբ տանիքից ձյան հսկայական շերտն ընկել է նրանց գլխին։ Երեխաները գլխի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։ Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի