28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ծայրահեղ ծանր վիճակում դանակահարված երիտասարդ է հայտնաբերվել

Հրազդանի կիրճում այսօր՝ մարտի 6-ին, ժամը 19:30-ի սահմանում դանակահարված երիտասարդ է հայտնաբերվել: Երիտասարդը տեղափոխվել է  «Արմենիա» բժշկական կենտրոն:  Ըստ Shamshyan. com-ի՝ երիտասարդը Հրազդանի կիրճում հայտնաբերվել է անօգնական, ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է կոտրված ակնոց եւ արյունոտված շապիկ: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները:

Կաշառքի գործով

Մարտի 6-ին Արմավիրի մարզի Ջրահովիտ գյուղի մի բնակիչ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ օրերս իր բարեկամի հետ Արմավիր քաղաքում Ջանֆիդա գյուղի բնակիչ Ռ. Ա.-ին տվել է 3.000 դոլար, որպեսզի այն փոխանցի իրավապահ մարմինների աշխատակիցներին` իր որդու նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու համար. որդին ամուսնության նպատակով անչափահաս աղջիկ էր առևանգել: Փաստի […]

Պատգամավորի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կմնա կալնավորված

Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մարտի 6-ին, մերժել է  «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքով թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպանի դիմումը՝ կալանքը գրավով փոխարինելու մասին։ Անդրիաս ղուկասյանի պաշտպանը՝ Կարեն Մեժլումյանը հայտնել է, որ որպես գրավ առաջարկվել է 1,5 մլն դրամ, որը, սակայն, դատարանի կողմից մերժվել է: Միջնորդության քննությանը ներկա […]

Հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը

2017 թվականի մարտի 2-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրեց «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին: Ըստ նախագծի առաջարկվում է, որպեսզի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության  գլխավոր դատախազության կայքէջում: Հաշվի առնելով Գործադիրի նիստում քննարկված հարցի […]

Առանձնացրույց Վահան Շիրխանյանի հետ

Երեկ երեկոյան լրատվության հրապարակային աղբյուրներում տարածվել են փաստաբան Հայկ Ալումյանի հրապարակային մտահոգություններն այն մասին, որ իր պաշտպանյալ Վահան Շիրխանյանը քաղաքացիական հիվանդանոցում հետազոտություններ անցնելուց հետո տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ամենավատ խուցը: Հաշվի առնելով այդ մտահոգությունները` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր առավոտյան այց են կատարել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այցելության ընթացքում Պաշտպանի […]

Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուս մարմնավաճառուհի է ձերբակալվել /ֆոտո/

Թուրքիայում 33-ամյա ՌԴ քաղաքացուհի է ձերբակալվել, ով կասկածվում է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հետ։ Hurriyet-ի տեղեկություններով՝ 33-ամյա Եկատերինան, ով մարմնավաճառուհի է, կապ է ունեցել դեսպանին սպանողի՝ Մեվլութ Ալտինտաշի հետ, մինչեւ նոյեմբերի վերջ նրա հետ հեռախոսային կապի մեջ է եղել։ Թուրքիայում ՌԴ դեսպանատունն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունը, հայտնում է РИА Новости-ն։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին […]

«Հաց բերողը» ազատության մեջ է. վիճակը ծանր է

Րոպեներ առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ  է արձակվել  Սասնա ծռերին հաց հասցրած Արթուր Սարգսյանը։ Նա շտապ օգնության մեքենայով ՔԿՀ-ից տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Պաշտպան Տիգրան Եգորյանը նրա վիճակը գնահատել է ծանր և նշել , որ հիվանդանոցում նա պետք է համապատասխան բոլոր հետազոտություններն անցնի։ Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու համար 6 պատգամավոր ոչ միայն անձնական […]

Մոսուլում քիմիական զենք են կիրառել․ խաղաղ բնակիչներ են տուժել /տեսանյութ/

Իրաքի Մոսուլ քաղաքում քիմիական զենք է կիրառվել։ ՄԱԿ-ի տվյալներով՝ դրա հետեւանքով խաղաղ բնակիչներ են տուժել, այդ թվում՝ երեխաներ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց թունավորման նշաններով։ Միայն այս ամսվա ընթացքում 12 հոգի է տեղափոխվել հիվանդանոց։  Թե ով է կիրառել քիմիական զենք, առայժմ հայտնի չէ։  Մանրամասները՝ տեսանյութում  

Ողջամիտ կասկածներ․ արգելում են

2017 թվականի մարտի 6-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդները, այցելություն են կատարել «Երևան Կենտրոն» ՔԿՀ:  Այցելություն կատարվել է 03.05.2017թ-ին մամուլում տեղ գտած հայտարարության հիման վրա՝ «Վահան Շիրխանյանը հայտնվել է ՔԿՀ ամենավատ ու գերխոնավ խցում՝ պաշտպանը ահազանգում է»: Անդամների ցանկությանը՝ հանդիպել և զրուցել Վ Շիրխանյանին, ՔԿՀ անձնակազմը պատասխանել է, որ Վ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի