20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Պատգամավորի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կմնա կալնավորված

Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մարտի 6-ին, մերժել է  «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքով թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպանի դիմումը՝ կալանքը գրավով փոխարինելու մասին։

Անդրիաս ղուկասյանի պաշտպանը՝ Կարեն Մեժլումյանը հայտնել է, որ որպես գրավ առաջարկվել է 1,5 մլն դրամ, որը, սակայն, դատարանի կողմից մերժվել է:

Միջնորդության քննությանը ներկա է եղել Անդրիաս Ղուկասյանը, նա դատարանում նշել է, որ ինքը ազատ կարձակվի միայն քաղաքական որոշումով եւ դատարանից այլ սպասումներ չունի: Նա նաեւ նշել է, քանի որ Աժ պատգամավորության թեկնածու է, անհրաժեշտություն կա, որպեսզի ընտրարշավին մասնակցի եւ կան բոլոր փաստերը, որ ազատության մեջ չի խուսափի պատասխանատվությունից:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ հրահրելը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ