01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ալեն Սիմոնյանի հաղորդումը ուղարկվել է ՀՀ ՔԿ

2017 թվականի մարտի 15-ին ժամը 15.35-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել «Ելք» դաշինքի համապետական ցուցակով ՀՀ ազգային ժողովի պատգամավորի թեկնացու գրանցված Ալեն Սիմոնյանը և հայտնել, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնում ինքը հարձակման է ենթարկվել: Ահազանգը փոխանցվել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին և գրանցվել պատահարների վերաբերյալ ոստիկանության մարմնում […]

Մահացել է Հաց բերող Արթուր Սարգսյանը

Քիչ առաջ Արմենիա» ԲԿ-ում մահացել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը: Վերջինս կրկին տեղափոխվել  էր հիվանդանոց: Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերից առաջ նրան վիրահատել են «Արմենիա» բժշկական կենտրոնում: Վիճակը ծանր էր գնահատվում: Անցած ամռանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սանսա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ․ գնդի տարածքը գրավելու օրերին նա […]

Հաց բերողի վիճակը ծանր է.նրան միացված է արհեստական շնչառության ապարատ

«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը» երեկվանից տեղափոխվել  հիվանդանոց: Նրա վիճակը ծանր է գնահատվում: Այս մասին Henaran.am-ի թղթակիցը տեղեկացավ Արմենիա բժշկական կենտրոնից: Մեր զրուցակիցը նշեց, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը միացված է արհեստական շնչառության ապարատից: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 […]

Երթուղայինում կատարված գողությունը բացահայտվել է

1945 թ. ծնված Ալվինա Փ.-ն մարտի 13-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 15 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ և տարբեր տեսակի բանկային և կուտակային քարտեր: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից: Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով իրենց տնից […]

Արտակարգ դեպք Երևանում. 25-ամյա երիտասարդը փորձել է ընկերոջ համար աղջիկ փախցնել

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանից դեպի Շենգավիթի վարչական շրջան է ընթանում ВАЗ 21014 մակնիշի 14 ZP 014 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթի ոստիկանները ահազանգ են ստացել, որ նշված ավտոմեքենայով մարդ […]

Հայկական կողմը պարտության է մատնել ադրբեջանականին

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում մարտի 7-ից 10-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողության հետ կապված քննարկումների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների  կատարման հարցին, որին, Հայաստանի պնդմամբ, առաջին անգամ միջազգային մակարդակով մասնակցել է ԼՂՀ ներկայացուցիչ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն […]

Սուտ մատնություն. ոստիկաններն ու քննիչները հանիրավի են մեղադրվել

Ոստիկանության աշխատակիցներին և քննիչներին տարբեր, այդ թվում ծանր հանցագործությունների մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է 4 քրեական գործ: Այսպես, Երևանի բնակիչ Հասմիկ Զ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատարանում, հետո նաև Հատուկ քննչական ծառայությունում ակնհայտ սուտ տեղեկություններ է տրամադրել իրեն հարցաքննած քննիչի կողմից պաշտոնեական […]

Մոսկվայում կրակ են բացել հայ տաքսիստների վրա

Մոսկվայի Սոլնցևո շրջանում կրակել են հայ տաքսիստների վրա։ Ինչպես տեղեկացնում է rusarminfo.ru-ն, օրինական գրանցված տաքսիստները օդամղիչ ատրճանակից կրակել են ապօրինի կերպով  աշխատող հայազգի տաքսիստների ուղղությամբ։ Տուժածները 28 և 36 տարեկան հայազգի եղբայրներ են, նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Ավագ եղբոր վիճակը ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում է, կրտսերը ավելի թեթեւ վնասվածքներ է ստացել։ Դեպքի առթիվ քրեական […]

«Սարի թաղի» գործով կալանավորվածները հացադուլի են նստում

Սարի թաղի հուլիսյան  դեպքերով կալանավորված 10 անձինք պատրաստվում են հացադուլ հայտարարել: Նրանցից մեկը՝  Կարեն Վանոյանը, երեկվանից արդեն հացադուլի մեջ է։ Հիշեցնենք,  8 ամիս առաջ զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաեւ գազ եւ ինտերնետ կապ։  Հուլիսի 19-ին ոստիկանության և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված