14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հաց բերողի վիճակը ծանր է.նրան միացված է արհեստական շնչառության ապարատ

«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը» երեկվանից տեղափոխվել  հիվանդանոց: Նրա վիճակը ծանր է գնահատվում: Այս մասին Henaran.am-ի թղթակիցը տեղեկացավ Արմենիա բժշկական կենտրոնից:

Մեր զրուցակիցը նշեց, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը միացված է արհեստական շնչառության ապարատից:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:

Օրեր առաջ մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել ու անմիձջապես տեղափոխվել հիվանդանոց: Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը,երեկ նա նորից տեղափոխվել է հիվանդանոց:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ