01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հաց բերողի պաշտպանները կասկածելի են համարում

Արթուր Սարգսյանի պաշտպանները պահանջել են գլխավոր դատախազից, որ «Սասնա Ծռեր» խմբի գործով քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանին եւ Արթուրի գործով անմիջական մասնակցություն ունեցած բոլոր քննիչներին մեկուսացնեն Արթուր Սարգսյանի գործով որեւէ գործողության կատարումից կամ դրա վրա ազդեցությունից, տեղեկացնում է Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը իր ֆեյսբուքյան էջում: Ըստ Եգորյանի, հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ […]

Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առթիվ։ Երևան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Արթուր Սարգսյանը 2017թ. մարտի 15-ին՝ ժամը 18:50-ին, «սպիտակ գծի օղակված ճողվածքե ախտորոշմամբ ընդունվել է «Արմենիաե բժշկական կենտրոն և ենթարկվել վիրահատության, որից ժամեր անց նույն բժշկական կենտրոնում արձանագրվել է նրա կենսաբանական մահը՝ […]

Հաց բերողի մահը կարող է ընդվզում առաջացնել

«Բարոյական իրավունքը քաղաքական կատեգորիա չի»,-այսօր՝ մարտի 17-ին հրավիրված քննարկման ժամանակ ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այս կամայականությունները սկսվել են 1989 թվականից: «Եղեն են քաղաքական սպանություններ ու մահ: Դեռ ոչ ոք չի պատժվել: Հիմա մենք գիտենք, որ նման դեպքերում պետք է դիմել Եվրոպական դատարան: Ես համոզված եմ, որ […]

Ուղղակի նրան թույլատրեցին տանը մահանալ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով` այլևս վստահություն էլ չկա, թե որն է արդարադատությունը: «Մեր ընդհանուր հանրային գիտելիքի մասը դարձավ այն, որ խափանման միջոց, անազատություն, նման բաները հայտնի մականունավորների որդիներին չեն սպառնում: Ինչ վերաբերում է հենց Հաց բերողին` Արթուր Սարգսյանին, ապա նախևառաջ նկատենք, որ նա հասարակության համար վտանգ չներկայացնող գործողություն էր արել, նաև արդարադատությունից չխուսափելով կասկածի առիթ չտալով` […]

Պետք է ամբողջացնել Հաց բերողի մահվան պատասխանատուների ցանկը. իրավապաշտպան

«Արթուր Սարգսյանին իշխանությունը սպանեց»,-այսօր՝ մարտի 17-ին  հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Սաքունցը ընդգծեց, որ Արթուրի նկատմամբ երկրորդ անգամ կալանավորում չպետք է լիներ, քանի որ այն այդպես էլ չհիմնավորվեց: «Չկար որևէ հիմք երկրորդ անգամ Արթուրի խաթփանման միջոցը փոխելու համար: Այս դեպքում կամայականություն է իրականացվել: Արթուրին  խոշտանգեցին անգամ հացադուլի մեջ: Սակայն, Արթուր […]

21-ամյա երիտասարդին դաժանաբար սպանել են երկուսով.նոր մանրամասներ

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 21-ամյա երիտասարդի սպանությունը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ նրան կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ են պատճառվել երկու անձի կողմից: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 1995 թ. ծնված Հարություն Աղաջանյանի դին հայտնաբերվել է 2016 թվականի նոյեմբերի 20-ին` ժամը […]

Արթուր Սարգսյանը քաղաքական համակարգի զոհն է. Է. Մարուքյան

«Քանի որ Արթուր Սարգսյանի վիճակն օրհասական էր, որևէ մեկը չէր կարող ասել, որ նա չէր մահանա: Բժիշկները ևս փաստում էին, որ նա հիվանդությունների փունջ ունի, իսկ հացադուլը նրա դիմադրողականությունը միայն ավելի է թուլացնում: Բեխտերևի հիվանդությունն այն հիվանդությունն է, որն անազատության մեջ պահվելու հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում է: Արթուր Սարգսյանը քաղաքական համակարգի զոհն է, զոհն է […]

Հաց բերողի մահվան հանգամանքները կպարզվեն. նոր մանրամասներ

«Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հարազատները կամ նրանց առաջարկած մասնագետը կներգրավվի դատաբժշկական փորձաքննությանը: Այս առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եւ բժշկական կենտրոնից այսօր վերցվել […]

Հաց բերողի գործով որոշ պաշտոնյաներ պետք է քրեական հետապնդման ենթարկվեն. Հրապարակ

Հաց բերող Արթուր Սարգսյանի մահը ցնցել է ակտիվ, քաղաքացիական գիտակցություն ունեցող հանրությանը, որը ամիսներ շարունակ հետեւում էր «Սասնա ծռեր»-ի գործողություններին եւ դրանց հաջորդած իրադարձություններին։ Հաց բերողի առողջական վիճակի եւ բանտային պայմաններում դրա անհամատեղելիության, նրա հայտարարած եւ չընդհատվող հացադուլի մասին ահազանգում էին նրա փաստաբանները, որը մնում էր ձայն բարբառո հանապատի։ Հիմա Հաց բերողը չկա։ Եվ մարդիկ […]

Դե գնդակահարեք. Հրապարակ

Մեր ւսղբյուրների փոխանցմամբ՝ Արթիկում ընտրատեղւսմասային հանձնաժողովներում ԲՀԿ անդամների տեղերն զբաղեցրել են ՀՀԿ-ական Մուշեղ Պետոյանի ազգականները։ Ասենք՝ նույն հանձնաժողովում մայրը ներկայացնում Է ԲՀԿ-ն, դուստրը՝ ՀՀԿ-ն։ Օրվա ուշ ժամերին Էլ, աչքից հեռու, ԲՀԿ թեկնածուներն այցելում են Պետոյանի շտաբ։ Մնում է, որ հանձնաժողովներում ԲՀԿ-ի տեղերն ուրիշներին տվողների առնչությամբ տված իր սպառնալիքը՝ «անձամբ եմ գնդակահարելու»,, Նաիրա Զոհրաբյանն իրականացնի: Օրվա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված