Երթուղայինում կատարված գողությունը բացահայտվել է
1945 թ. ծնված Ալվինա Փ.-ն մարտի 13-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 15 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ և տարբեր տեսակի բանկային և կուտակային քարտեր: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով իրենց տնից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Աննման Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել դրամապանակն ու բանկային քարտերը: Կատարվում է հետաքննություն: