24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Արտակարգ դեպք Երևանում. թափառող շները հոշոտել են կենդանաբանական այգու եղնիկներին

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կենդանաբանական այգու եղնիկների վանդակների մեջ են հայտնվել մի քանի թափառող շներ և հոշոտել այնտեղ գտնվող եղնիկներին, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եղնիկներից երկուսը սատկել են, երեքն էլ վնասվածքներ են ստացել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում կենդանաբանական այգու կենդանիների ընդհանուր խնամքի համակարգող Մանուկ Մանուկյանը հաստատեց […]

Ցանկացել են գողություն կատարել ու սպանել են 77-ամյա պապիկին (ֆոտո)

Այսօր առավոտյան Գյումրու Ղորղանյան փողոցի սեփական տներից մեկում հայտնաբերվել է 77-ամյա Ստեփան Մարկոսյանի դին՝ կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած, թափանցող վերքերով։ Նա միայնակ ապրող թոշակառու էր։ Ուներ տղա և աղջիկ, ովքեր բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ Ստեփան Մարկոսյանն էլ իր տան հարևանությամբ գտնվող ավտոտնակում սառնարաններ ու լվացքի մեքենա է վերանորոգել։ Հարուցվել է քրեական գործ։ Հավանական վարկածներից […]

Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ավտոճանապարհին /տեսանյութ/

Վաշինգտոնում թեթեւ ինքնաթիռի վայրէջքը հրաշքով ողբերգությամբ չի ավարտվել։ Ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել ավտոճանապարհին։ Ինքնաթիռը վայրէջքի ժամանակ հարվածել է լուսարձակին ու վնասվել։ Մանրամասները՝ տեսանյութում

Մանրամասներ Սյունիքի ողբերգական վթարից. Աստղիկը 1 տարեկան երեխա ունի

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Սյունիքի ողբերգական վթարից:  Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ասել են, որ մահացածները քույր ու եղբայր են։ Եղբայրը վերջերս էր զորացրվել բանակից, քույրն էլ ամուսնացած էր, ուներ 1 երեխա։ Նրանք ավտոմեքենա են սպասելիս եղել, երբ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Քաջարան քաղաքի բնակիչ 46-ամյա Արթուր Միրզոյանը նրանց տեղափոխելու համար կանգնել է, […]

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. քույր ու եղբայր մահացել են

Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մի տղամարդ […]

Արտակարգ պատահար Գյումրիում. կան տուժածներ (ֆոտո, տեսանյութ)

Այսօր, ժամը 2,30-ին պայթյուն  է գրանցվել  Գյումրիի Մուշ 2-2 թաղամասի  51 շենքի  31 բնակարանում:  Բնակիչները լսել են պայթյունի ձայնը ու  դուրս գալով տեսել են, որ  երրորդ հարկի բնակարանի ապակիները, պաշտգամը մասամբ փլուզվել է, իսկ պատուհաններից ներս  կրակ է նկատվում, օգնության կանչեր լսվում:    Մինչ  փրկարարների ու շտապբուժօգնության ժամանելը, հարևանները փականից անջատել են գազի հոսքը ընդհանուր […]

Պայթյուն Թուրքիայի սահմանին. սահմանագծին տագնապ է հայտարարվել

Թուրքիայի Քիլիս քաղաքի դիմաց գտնվող սիրիական Ազազ շրջանում հզոր պայթյուն է որոտացել: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Ազազի կենտրոնում ռումբերով բեռնավորված մեքենա է պայթեցվել: Հզոր պայթյունի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել` 10 մարդ: Նշվում է, որ Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիական ազատ բանակ» անվանումով զինված ընդդիմադիր խմբավորման հսկողության տակ գտնվող շրջանում տեղի ունեցած պայթյունը կազմակերպել են […]

Երեխան խեղդվել է գետում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին ժամը 17:07-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լորուտ գյուղի մոտ երեխան ընկել է գետը, անհրաժեշտ է պգնություն: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Շամուտ գյուղի բնակիչ, 2002 թ.-ին ծնված Է. Ք-օ դին դուրս է բերվել գետից:

Խոշոր հրդեհ Երեւանում

Մայիսի 2-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:36-ին, մարվել՝ 13:57-ին:  […]

Խոշոր վթար Երեւանում․ կա զոհ եւ վիրավոր

Մայիսի 1-ին, ժամը 21:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ կենտրոնական հավաքակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ BMW մակնիշի 05 ՍՍ 466 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել Շիրակի փողոցում գտնվող բենզալցակայանի դիզվառելիքի հաշվիչի արկղին, այնուհետև՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի