22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Խոշոր վթար․ տուժածների վիճակը ծանր է

Մայիսի 14-ին, ժամը 23:45-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի սկզբնամասում «Nissan» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի 37-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի 21 XV 001 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի […]

Արտակարգ պատահար Երեւանում

Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը: Ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցի 2-րդ շենքի բակում վիրավոր քաղաքացի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենքի 6-րդ հարկի 22-րդ բնակարանում կատարվել են դեպքի վայրի զննություն: Թե […]

Վայոց Ձորում քաղաքացին ականի վրա պայթել է, նրա ոտքը կտրվել է

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղեգնաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ՝ աջ ոտքը կտրված։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Խաչիկ գյուղին հարակից «Արաքս» տարածքից, որտեղ գնացել էր բոխի հավաքելու ու այդ ժամանակ ականի վրա պայթել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ […]

Հռոմի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել /ֆոտո, տեսանյութ/

Հռոմի կենտրոնում այսօր պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունի արդյունքում տուժածներ չկան։ Պայթյունը տեղի է ունեցել փոստային բաժանմունքում, տեսակետ կա, որ կարող էր պայթել ծանրոցներից կամ նամակներից մեկը։    RAI News-ի  տեղեկացմամբ, ականատեսները պատմել են, որ ոչ թե մեկ, այլ երկու պայթյուն է հնչել։ Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։  

Հայտնաբերվել է Արցախում ջրահեղձ եղած երրորդ զինծառայողի դին

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է, նախնական տվյալներով, դժբախտ պատահարի զոհ դարձած ժամկետային զինծառայող Ռուբեն Մնացականյանի դին։

Ավտովթար Հաղթանակի կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին

Մայիսի 10-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Subaru» մակնիշի 35 GA 049 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Կ. Ա.) բախվել է արտաքին լուսավորման սյանը: […]

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են հոր ու որդու կախված դիերը

Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 23:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 24 շենքի 1-ին բնակարանի բնակիչները՝ հայր և որդի, տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, բացելով պատշգամբի, այնուհետև […]

7 բալանոց երկրաշարժ՝ Ադրբեջանում

Մայիսի 11-ին, ժամը 07:37-ին, տեղական ժամանակով ժամը 07:23-ին (Գրինվիչի ժամանակով` 03:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.050 և արևելյան երկայնության 48.690 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Շիրվան քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Պայթյուն Նուբարաշենում․ կան վիրավորներ

Մայիսի 8-ին, ժամը 22:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցի տներից մեկում լսվել է պայթյունի ձայն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Պարզվել է, որ տներից մեկի խոհանոցում […]

Արցախում վթարի հետեւանքով ջրահեղձ են եղել երեք զինծառայողներ. Արցախի ՊՆ

Մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ըստ նախնական տվյալների, ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.),  Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) եւ  Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի եւ Ռաֆայել Բիշարյանի մարմինները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի