18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են «Տոյոտա» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաները․ կան վիրավորներ

Փետրվարի 1-ին, ժամը 18.10-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56/Ա հասցեի դիմաց իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21213»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:          

Հրդեհ Մարտիկյան փողոցում

Փետրվարի 1-ին, ժամը 18:34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մարտիկյան փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել` 19:24-ին: Այրվել են կենցաղային իրեր (պահարան, սեղան, աթոռ, մահճակալ), ջերմահարվել է սառնարան՝ մասամբ:

Կոնգրեսականներին տեղափոխող գնացքը հարվածել է բեռնատարին: Կան զոհեր և վիրավորներ

Մեկ տասնյակից ավելի հանրապետական կոնգրեսականներ և սենատորներ ուղևորվում էին Վեստ Վիրջինիա նահանգ ՝ մասնակցելու Հանրապետական կուսակցության արտագնա հավաքին, երբ օրենսդիրներին տեղափոխող գնացքը հարվածել է աղբ հավաքող բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել է բեռնատարի վարորդը: Որոշ կոնգրեսկաններ ստացել են թեթև վնասվածքներ, հայտնում է Ամերիկայի ձայնը: Նախագահ Թրամփն առաջիններից էր, ով արձագանքեց պատահարին: «Մենք դեռևս չունենք ամբողջական […]

Ավտովթար Աշտարակում․ կան վիրավորներ

Փետրվարի 1-ին, ժամը 21:58-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տ.Մեծի փողոցում՝ շուկայի հարևանությամբ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes e-190» մակնիշի 35 DV 859 (վարորդ Ա. Մ.) և «Nissan X-trayl» մակնիշի 35 GQ 510 (վարորդ […]

Մահվան ելքով պատահար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին /ֆոտո/

Հունվարի 31-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 81-րդ կմ-ին իրար են բախվել «Վոլվո» և «Միցուբիշի պաջեռո» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Միցուբիշի պաջեռո»-ի վարորդը` 1973 թ. ծնված Սասունիկ Գրիգորյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Աշակերտուհին հեռախոսը գցել է լոգարանն ու մահացել

Մերձմոսկովյան Գրիզլովոյում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 12-ամյա աղջիկը մահացել է հոսանքահարումից։  Ինչպես պարզվել է, աղջիկը որոշել է լոգանք ընդունել ու բջջային հեռախոսն էլ է հետը տարել, որը միացված էր լիցքավորման սարքին։ Հեռախոսը պատահաբար ընկել է լոգարանը, ինչի հետեւանքով էլ աղջիկը մահացել է։  

Քամին վնասել է դպրոցի տանիքը

Փետրվարի 1-ին, ժամը 10:53-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի դպրոցի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բրյուսովի փողոցում տուն է այրվել

Փետրվարի 1-ին, ժամը 06:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է տուն: Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:35-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Փլուզում տանը․ բնակիչները մնացել են ներսում

Հունվարի 31-ին, ժամը 22:18-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ փողոցի տներից մեկի պատշգամբը փլուզվել է, փակել մուտքը, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել են երկհարկանի տան երկրորդ հարկի աստիճանահարթակը (երկաթբետոնե, մոտ 3 քմ) և փայտե աստիճանավանդակը. տուն ելումուտը […]

Երեւանում ավտոմեքենան բախվել է պատին. վարորդը մահացել է

Երեւանի Արին Բերդի փողոցում փետրվարի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Opel մակնիշի 35 DQ 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ավտոպահեստամասերի խանութի պատին, որի հետեւանքով վարորդը մահացել է:  shamshyan.com-ի փոխանցմամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. օր- ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի