14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հունվարի խոշոր հրդեհները. 911tert.am

2018 թվականի հունվարին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 124 հրդեհ` 36 միլիոն դրամի նյութական վնասով: Վնասվածք է ստացել 1 մարդ: Խոշոր հրդեհներից են` 5 հունվարի, քաղաք Երևան, Շիրակի 62/3, բնակելի տուն: Նյութական վնասը՝ 8 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում: 9 հունվարի, Լոռու մարզ, գյուղ […]

Խոշոր վթար Կապանում․ զոհ, վիրավորներ

Փետրվարի 8-ին, ժամը 03:49-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 6-րդ կմ-ին «Nissan Fuga» մակնիշի 35 LC 395 (վարորդ՝ 1985 թ. ծնված […]

Թունավորվել են շմոլ գազից

Փետրվարի 6-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով բուժօգնության են տեղափոխվել 1969 թ. ծնված Սուսաննա Բ.-ն, 1988 թ. ծնված Թեհմինե Մ.-ն և 2008 թ. ծնված Էդիտա Մ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, թունավորվել են իրենց տանը տեղադրված գազի […]

Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Փետրվարի 6-ին, ժամը 23:42-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 33 DO 786 պետհամարանիշով (վարորդ՝ Է. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

Ուժեղ պայթյուն Բաքվի ռազմական գործարաններից մեկում (տեսանյութ)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով ուժեղ պայթյուն է որոտացել Բաքվում գտնվող և Ռազմական արդյունաբերության նախարարությանը ենթական “Ռադիոգործարանում”… Դեպքի վայր են մեկնել մեծ քանակությամբ հրշեջ և շտապ օգնության մեքենաներ…Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան…»։

Սիրիայում երկու հայ է վիրավորվել

Նախօրեին զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվել է Դամասկոսի հին շրջանը։ Ինչպես տեղակացնում է «Գանձասար» պարբերականը, հղում կատարելով իր ոստիկանական աղբյուրներից մեկին, հրթիռակոծության ժամանակ 2 հայեր են վիրավորվել։ Ղութայի որեւելյան շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Պապ Թումա շրջանը, որի ժամանակ 1 հրթիռ է ընկել այդ շրջանում ապրող հայ ընտանիքի տան վրա, ուր եղել են տանտերերը՝ Նուրիցա […]

Ավտոմեքենան գլորվել է ձորը

Փետրվարի 2-ին, ժամը 13:28-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Կարմիրաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող «Ընդռազ» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել Քաղաքացիական պաշտպանության կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Ընդռազ» հանդամասի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի (առանց պ/հ) ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ […]

Խոշոր ավտովթար Գյումրիում․ 5 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է /ֆոտո/

Փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում: Ժամը 17.00-ի սահմաններում Մերսեդես և Ֆոլցվագեն մակնիշի ավտոմեքենաները  բախվել են իրար, որից հետո Մերսեդես մակնիշի մեքենան  դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել է  էլեկտրասյանը: Դեպքը տեղի է ունեցել Երևանյան խճուղում, որտեղ կա գազալցակայան, ու մեքենան ցանկացել է թեքվել դեպի  լցակայան, բայց   հանդիպակաց մեքենան չտեսնելու, թե բարձր […]

Պատահար Արին-Բերդի փողոցում. 53-ամյա վարորդը մահացել է (լուսանկարներ)

Փետրվարի 1-ին, ժամը 8.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արին-Բերդի փողոցի թիվ 2/1 հասցեի մոտ բախվել է խանութի աստիճաններին և կողաշրջվել: Վարորդը` 1965 թ. ծնված Արտուշ Գրիգորյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են «Տոյոտա» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաները․ կան վիրավորներ

Փետրվարի 1-ին, ժամը 18.10-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56/Ա հասցեի դիմաց իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21213»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:          

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի