14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Համացանցում հայտնվել է Ան-148 ուղևորատար օդանավի կործանման տեսանյութը

Մերձմոսկվայում Ան-148 ինքնաթիռի կործանման տեսագրությունը հայտնվել է համացանցում: Տեսանյութը տեղադրվել է YouTube-ում: 26-րդ վայրկյանին երեւում է պայթյունը, որից հետո ինքնաթիռը թռչում է ևս մի քանի մետր և ընկնում է: Հիշեցնենք, որ Մոսկվայից Օրսկ թռչող ինքնաթիռի կործանման հետեւանքով 71 հոգի է մահացել, այդ թվում՝ երկու հայ։

Մերձմոսկվայում ինքնաթիռ է կործանվել․ զոհերի թվում հայեր կան /ֆոտո, տեսանյութ/

Նախօրերին ողբերգական ավիավթար է տեղի ունեցել Մերձմոսկվայում։ «Սարատովյան ավիաուղիներ» ընկերւթյան Ան-148 օդանավը, որը Դոմոդեդովո օդանավակայանից իրականացնում էր Մոսկվա-Օրսկ չվերթը, վայր է ընկելմ երձմոսկովյան Ռեմենսկոյ շրջանի Ստեպանովսկոյե գյուղի մոտ։ Ինքնաթիռում եղել է 71 հոգի՝ 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ։ Ցավոք, նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։  Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են ինքնաթիռում գտնվողների ցանկը, որից պարզ է […]

Խոշոր վթար Փափազյան փողոցում․ ուղեւորի վիճակը ծանր է

Փետրվարի 9-ին, ժամը 23:58-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Փափազյան փողոցում գտնվող Երիցյաններ սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ բախվել են BMV X5 մակնիշի IL777WM պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Հ.) և Opel Astra G […]

Ռուսաստանում գտել են անհայտ կորած հայ գործարարի դին

ՌԴ Ստավրոպոլի մարզի Նովոպավլոսկ քաղաքի արդյունաբերական գոտում գտնվել է ավելի վաղ անհայտ կորած հայ գործարար Գևորգ Բազինյանի դին, այս մասին գրում է rusarminfo.ru կայքը: ՌԴ քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչությունից հայտնել են, որ մահացածի մարմնի վրա փորձագետները հայտնաբերել են բռնի մահվան հետքեր, դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ մահացածը Գևորգ Բազինյանն է։ Հայտնի է, որ 64-ամյա հայ […]

Արտակարգ դեպք Գյումրիում. հայտնաբերվել են կնոջ և տղամարդու դիակներ (ֆոտո)

Այսօր` ժամը 11:00-ի սահմանում, Գյումրիի Մարմաշեն խճուղում գտնվող «Գարուն» հյուրանոցառեստորանային համալիրի տարածքում կայանած մեքենայի մեջ հայտնաբերվել են տղամարդու և կնոջ դիեր: Մեքենայում առաջինը նրանց տեսել է ռեստորանի ադմինիստրատորը: Մեքենայի վարորդի կողմի դուռը եղել է կիսաբաց: Քննչական մարմինները հետևի նստատեղում հայտնաբերել են կնոջ և տղամարդու դիակներ: Հայտնի է տղամարդու ինքնությունը: նա Գյումրիի քաղաքի բնակիչ է, 1987 […]

Հրդեհ Իջևանում, 70-ամյա քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

Փետրվարի 9-ին, ժամը 01:22-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գտնվող «Մենուա» հյուրանոցառեստորանային համալիրում: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մենուա» հյուրանոցառեստորանային համալիրին հարակից կիսակառույց շինությունում (25 քմ): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շինության ներսից, տարբեր աստիճանի […]

Փրկարարները տարբեր աստիճանի այրվածքներով դուրս են բերել 63-ամյա քաղաքացուն

Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 9-ին՝ ժամը 01:28-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման ու «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Փրկարարները, տարբեր աստիճանի այրվածքներով, տնից դուրս են բերել […]

Ռուսաստանում կրպակի հրդեհի հետեւանքով հայ տղամարդ է մահացել (տեսանյութ)

Ռուսաստանում՝ Ռյազան քաղաքի Չկալով փողոցի վրա, կրպակ է հրդեհվել, ինչի հետեւանքով հայ տղամարդ է մահացել։ Կրպակը նրան էր պատկանում։ ՌԴ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ մահացած հայի դին ամբողջությամբ այրվել է, ուստի սեռի որոշումը մոտավորապես է: Անձը եւ մահվան ճշգրիտ պատճառը հայտնի կդառնան նախաքննչական ստուգումներից եւ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նախնական տվյալներով՝ կրպակ անօրինական ներթափանցման հետքեր […]

Պատահար Թբիլիսյան խճուղում. «Մերսեդես»-ի վարորդը մահացել է (լուսանկարներ)

Փետրվարի 7-ին, ժամը 14.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20/6 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես»-ի վարորդը` 30-ամյա Վահե Շահումյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է, իսկ «Ֆորդ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Կապանում «Մերսեդես»-ը գլորվել է ձորը. 36-ամյա ուղևորը մահացել է

Փետրվարի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-230» մակնիշի ավտոմեքենան Կապանի Մ.Ստեփանյան փողոցից Շինարարների փողոց տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Ուղևոր, 1982 թ. ծնված Արթուր Գևորգյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի