26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կոնգրեսականներին տեղափոխող գնացքը հարվածել է բեռնատարին: Կան զոհեր և վիրավորներ

Մեկ տասնյակից ավելի հանրապետական կոնգրեսականներ և սենատորներ ուղևորվում էին Վեստ Վիրջինիա նահանգ ՝ մասնակցելու Հանրապետական կուսակցության արտագնա հավաքին, երբ օրենսդիրներին տեղափոխող գնացքը հարվածել է աղբ հավաքող բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել է բեռնատարի վարորդը: Որոշ կոնգրեսկաններ ստացել են թեթև վնասվածքներ, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Նախագահ Թրամփն առաջիններից էր, ով արձագանքեց պատահարին:

«Մենք դեռևս չունենք ամբողջական պատկերը, սակայն հայտնի է, որ գնացքն է հարվածել բեռնատարին, որը շարժվում էր սովորական արագությամբ: Մենք սպասում ենք ամբողջական զեկույցին: Բեռնատարի վարորդը, ցավոք, զոհվել է, իսկ կոնգրեսականները ճանապարհին են դեպի հավաքատեղին»,- հայտարարել է նախագահը:

Գնացքում գտնվող օրենսդիրներից շատերը սոցիալական ցանցերի միջոցով հաղորդել են, որ լուրջ վնասվածքներ չեն ստացել։

«Լսվեց ուժեղ ձայն , և գնացքը կտրուկ առաջ մղվեց՝ մեզ բոլորիս նետելով առաջ»,- պատմել է գնացքի ուղևոր, կոնգրեսական Լարի Բաքշոնը:

Կոնգրեսականը պատմել է նաև, որ այն բանից հետո, երբ համոզվել են, որ այն ահաբեկչական գործողություն չէ, նրանք դուրս են եկել գնացքից՝ փորձելով օգնել վիրավորներին, որոնց օգնություն էին ցույց տալիս նաև բժիշկները:

Փոխնախագահ Փենսը հանրապետականների հավաքին իր խոսքն ասաց նույն օրն ավելի ուշ։

«Մենք ցավակցում ենք զոհվածների ու վիրավորների ընտանիքներին: Փառք Աստծո, չեղան ավելի շատ զոհեր: Երախտապարտ ենք առաջին արձագանքողներին, մասնավորապես ոստիկանությանը, հրշեջ ծառայությանը, բժիշկներին իրենց արագ արձագանքի համար»,- հայտարարել է Փենսը:

Պատահարը տեղի ունեցավ Վեսթ Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքից 30 կիլոոմետր հեռավորության վրա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ