20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Երկու օրում 13 ՃՏ պատահար

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2014 թվականի հունվարի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 25-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայք-էջը:

Վնասվածքներ` տոնական ճայթիչ-պայթիչները գործարկելու հետևանքով

Հունվարի 1-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ դաստակի պատռված վերքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1958 թ. ծնված Կամո Կ.-ն:Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 01.05-ի սահմաններում, իրենց տան բակում հրավառիչը օգտագործելու ժամանակ` այն ձեռքի մեջ պայթելու հետևանքով:Կատարվում է հետաքննություն: ***Հունվարի 1-ին, […]

3 օրվա ընթացքում 26 ՃՏՊ

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2014 թվականի հունվարի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 35-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2-ով նվազել է, իսկ վթարների և մարմնական վնասվածքների դեպքերը ավելացել 2-ով և 12-ով:

Հրդեհ հյուրանոցում

Հունվարի 3-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող ”Ռիցար” հյուրանոցային համալիրի տանիքում:Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն:Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.41-ին, մարվել` 01.44-ին:Այրվել է հյուրանոցին կից լվացքատան տանիքից 6 քմ հատված և կախիչներ:

Ավտովթար Մարտունի – Վարդենիս հատվածում. կան տուժածներ

Հունվարի 3-ին, ժամը 00.05-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Մարտունի – Վարդենիս հատվածում` Կարճաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մկենել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ ”ԳԱԶ 3110” մակնիշի 09 OO 843 պետհամարանիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից վարորդ Ա. […]

Թունավորումներ

Հունվարի 2-ին, ժամը 08.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունվարի 1-ին ժամը 13.00-ին թունավորան նախանշաններով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետեւ՝ “Արմենիա” ՀԲԿ է հոսպիտալացվել Ղազարավան գյուղի բնակիչ՝ 1960թ. ծնված Վ. Խ.-ն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հունվարի 1-ին, ժամը 19.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ 17.45-ին թունավորման նախանշաններով Վանաձորի ԲԿ է տեղափոխվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ […]

Կոտայքի մարզում խիտ մառախուղ է

ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին` ժամը 09:00-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում ամպամած եղանակ  է:  Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ  առկա է մերկասառույց, Կոտայքի մարզում՝ մառախուղ, տեսանելիությունը 50-100մետր : Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչեւ 07:00 առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները […]

Վոլգոգրադում պայթյունի հետեւանքով հայուհիներ են վիրավորվել

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում տրոյելբուսում տեղի ունեցած ահաբեկչությունից 12 մարդ է զոհվել, տասնյակից ավելի մարդ վիրավորվել է:  Նշենք, որ երեկ ժամը 14-ի սահմաններում Վոլգոգրադի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունից վիրավորվել է 37-50 մարդ, որոնցից երկուսը հայուհիներ են: Ի դեպ, մեկը ՀՀ քաղաքացի է; Նրանք են Նինա Մարտունիի Հարությունյանը(1981թ. ծնված) եւ Սուսաննա Սերգեյի Գրիգորյանը(1978թ. ծնված):  Պայթյունի պատճառը […]

Թունավորվել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Դեկտեմբերի 28-ին, ժամը 07.31-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Թալին քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Ագարակավան գյուղի բնակիչ1996 թ. ծնված Ն. Մ.: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փոթորկի պատճառով Բրիտանիայում եւ Իռլանդիայում բազմաթիվ ավիաչվերթներ են հետաձգվել

Բրիտանիայում եւ Իռլանդիայում հերթական փոթորկի պատճառով հետաձգվել են հարյուրավոր ավիաչվերթներ, հայտնում է Sky News-ը: Դուբլինի օդանավակայանում բոլոր չվերթներն արգելվել են հզոր քամու պատճառով: Մեծ Բրիտանիայում ցրտից մի քնաի հոգի է մահացել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի