20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Լարված իրավիճակ . հակառակորդի դիվերսիոն խմբի վնասազերծման արդյունքում զինվոր է մահացել

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել […]

Հայտնաբերվել է դի

Հունվարի 18-ին, ժամը 13.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Քասախ գյուղի Խաչանովի փողոցի թիվ 10 տանը. կա տուժած:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Թիվ 4 տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է 1952 թ. ծնված Ա. Ս.-ի դին:

Կայծակը վնասել է Ռիո-դե-Ժանեյրոյի Քրիստոսի հայտնի արձանը /ֆոտո/

Կայծակը վնասել է Ռիո-դե-Ժանեյրոյում գտնվող Քրիստոսի աշխարհահռչակ արձանը: Կայծակի արդյունքում քանդվել է արձանի մատը, տեղեկացնում է Sky News-ը: Ռիոյի ղեկավարությունը նշել է, որ արձանի վերականգնումը կսկսվի հաջորդ ամսվանից: Հարկ է նշել, որ Քրիստոսի արձանը Ռիո-դե-Ժանեյրոյի սիմվոլն է համարվում եւ հայտնի է ողջ աշխարհով մեկ:

Ահաբեկիչ-մահապարտը պայթեցրել է ինքն իրեն. 21 հոգի մահացել է

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն ռեստորաններից մեկում, ինչի հետեւանքով 21 հքգի մահացել, որոնցից 13 արտասահմանցի են, նրանցից 4-ը` ՄԱԿ-ի աշխատակիցներ, գրում է INTERFAX.RU-ն: Այս ռեստորանը Քաբուլում բավական հայտնի է, այստեղ հաճախ են լինում արտասահմանցիներ եւ տեղի ղեկավարության ներկայացուցիչները: Ահաբեկչության պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել թալիբները:

Երկրաշարժ Ստեփանակերտի մոտ

Հունվարի 18-ին, ժամը 07.03-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում` Ստեփանակերտ քաղաքից 40 կմ հյուսիս: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության` 40.140 և արևելյան երկայնության` 46.720: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Մախաչկալայում ռեստորանի մոտ պայթյուններ են եղել, կան վիրավորներ /ֆոտո, վիդեո/

Նախօրեին Մախաչկալայի “Ոսկե կայսրություն” ռեստորանի ուղղությամբ կրակոցներ են հնչել, այնուհետեւ ռեստորանի մոտ երկու ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է Интерфакс-ը: Պայթյունի արդյունքում հինգ հոգի վիրավորվել է, որոնցից երկուսը ոստիկաններ են, պայթել է մեկ մեքենա: Դաղստանի ոստիկանությունը տեղի ունեցածը չի որակում իբրեւ ահաբեկչություն: Այժմ դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում:

Ականատեսները պատահաբար նկարել են, թե ինչպես է կայծակը սպանել կնոջը /ֆոտո/

Կայծակը վայրկյանների ընթացքում սպանել է կնոջը նրա ընտանիքի անդամների ու մտերիմների աչքի առաջ: 36-ամյա Ռոզանգելա Բիավետին, Սան Պաուլուի լողափներից մեկում հանգստանալիս, տեսել է, որ ամպրոպ է մոտենում եւ սսկել է ձեռքերը թափահարել` 11-ամյա տղային կանչելով, որպեսզի նա դուրս գա ծովից: Եւ հենց այդ պահին կայծակը հարվածում է կնոջը: Նրա ամուսինը պատմել է, որ ինքը մինչ […]

Ահաբեկիչը պայթեցրել է իրեն թաղման ժամանակ, կան բազմաթիվ զոհեր

Իրաքում ահաբեկչության արդյունքում 52 հոգի է մահացել: Մասնավորապես, Բուրխուզ քաղաքում ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն թաղման արարողության ժամանակ: Պայթյուններ են տեղի ունեցել նաեւ Բաղդադում, տեղեկացնում է Reuters-ը:

Ներքին գործերի նախարարի գրասենյակի մոտ պայթյուն է տեղի ունեցել

Հունաստանի մայրաքաղաքում պայթյուն է տեղի ունեցել երկրի ներքին գործերի նախարարի գրասենյակի մոտ, տեղեկացնում է РИАНовости-ն: Նախարարի կուսակցական գրասենյակը գտնվում է Աթենքի կենտրոնում՝ Ամերիկայի փողոցում։ Ռումբը պատրաստված է եղել գազային բալոնի հիմքի վրա: Գրասենյակն այդ ընթացքում փակ է եղել, պայթյունի հետեւանքով տուժածներ չկան։ Նախարարն այս կապակցությամբ ասել է, որ որ որոշ ուժեր ցանկանում են վախի մթնոլորտ […]

Աճպարարի հնարքը դժբախտ պատահարով է ավարտվել /վիդեո/

Ռուս հայտնի աճպարար Սերգեյ Սաֆրոնովը ներկայացման ժամանակ անհաջող հնարքի հետեւանքով վնասվածք է ստացել: Ամանորյա ներկայացման ժամանակ “մահացու վերնաշապիկից ազատում” հնարքի ընթացքում Սաֆրոնովը անհաջող թռել է ու կոտրել ձեռքը: Տեսանյութը` այստեղ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի