22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Փոթորկի պատճառով Բրիտանիայում եւ Իռլանդիայում բազմաթիվ ավիաչվերթներ են հետաձգվել

Բրիտանիայում եւ Իռլանդիայում հերթական փոթորկի պատճառով հետաձգվել են հարյուրավոր ավիաչվերթներ, հայտնում է Sky News-ը: Դուբլինի օդանավակայանում բոլոր չվերթներն արգելվել են հզոր քամու պատճառով: Մեծ Բրիտանիայում ցրտից մի քնաի հոգի է մահացել:

Հզոր պայթյուն Բեյրութում. կան զոհեր

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում՝ “Phoenicia Hotel” հյուրանոցի հարևանությամբ, գրում է Газета.Ru-ն: Խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր և տուժածներ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 4 մարդ։

Վթարի է ենթարկվել Շուշան Պետրոսյանը. Shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ըստ shamsyan.com-ի, Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ բախվել են Երեւանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի եւ 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող […]

Թունավորվել են թոնրատանը

Դեկտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ ”սուր էգզոգեն թունավորում” ախտորոշմամբ Կամարիս գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 1964 թ. ծնված Գարուշ Մ.-ն, նրա կինը` 1974 թ. ծնված Սուսաննա Մ.-ն և բարեկամուհին` 1978 թ. ծնված Արշալույս Խ.-ն: Պարզվել է, որ նրանք թունավորվել են թոնրատանը` հաց թխելու ընթացքում փայտի և աթարի ծխից:Դեպքի հանգամանքները […]

Կանադայում սառցե անձրեւ է տեղացել

Կանադայում սառցե անձրեւ է տեղացել, ձյունամրրիկն ու անձրեւը խափանել են Տորոնտոյի մոտ 250.000 տների էներգամատակարարումը: Այս իրավիճակն, ամենայն հավանականությամբ, կտեւի եւս երկու-երեք օր, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Տրամվայներն ու մետրոպոլիտենը դադարեցրել են աշխատանքը։ Էներգամատակարարման խափանումներ են տեղի ունեցել նաև Քվեբեկ և Օնտարիո նահանգներում։ Բազմաթիվ ինքնաթիռի չվերթներ հետաձգվել են կամ չեղյալ համարվել։ Տորոնտոյի, Օտտավայի և Մոնրեալի օդանավակայաններում […]

Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Դեկտեմբերի 23-ին, ժամը 07.25-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան – Իջևան 11-րդ կմ-ի մոտակայքում մեքենա է ընկել Աղստև գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ ավտոմեքենան դուրս բերելու համար ամհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 21-ին, ժամը 07.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում այրվում է տուն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ այրվում է Կ. Հ.-ին պատկանող տան ննջասենյակի առաստաղը (25քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.50-ին:

Ավտովթարից մահացել է Դաղստանի փոխվարչապետը /ֆոտո, վիդեո/

Մոսկվայում ավտովթարի արդյունքում երեք հոգի է մահացել, այդ թվում` Դաղստանի փոխվարչապետ Գաջի Մախաչեւը, գրում է РИАНовости-ն:  Հիվանդանոցում են հայտնվել փոխվարչապետի կինն ու երեք երեխաները: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, մանրամասները ճշտվում են:

Թատրոնի տանիքը փլուզվել է. կա 90 տուժած /ֆոտո, վիդեո/

Լոնդոնի “Ապոլլո” թատրոնի տանիքը փուլ է եկել հենց ներկայացման ժամանակ, ինչի հետեւանքով 90 հոգի տուժել է, գրում է РИА Новости-ն: Բարեբախտաբար, փլուզման հետեւանքով զոհեր չկան, սակայն կան անհետ կորածներ, ովքեր ամենայն հավանականությամբ, մնացել են փլատակների տակ: Նրանց գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են տարվում: Ընդհանուր առմամբ, ներկայացմանը ներկա է գտնվել 720 մարդ. տանիքը փլուզվել է ներկայացումից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի