10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

ԼՂՀ-ում 21 ամյա զինվոր է մահացել

Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացել է զինծառայող 21-ամյա Հայկ Մակարյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Միկրոավտոբուսն ընկել է ջրանցքը, կան զոհեր

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում միկրոավտոբուսը  անցել է կամրջի արգելապատնեշն ու ընկել ջրանցքը, ինչի արդյունքում զոհվել է 6 մարդ։ Միկրոավտոբուսում եղել է 6 հոգի, այդ թվում` վարորդը, նրանք բոլորը մահացել են, հայտնում է interfax.ru-ն:

Վրաստանի քաղաքացին տեղում մահացել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Հունվարի 13-ին, ժամը 03.01-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 26-րդ կմ-ին “ՍԿԱՆԻԱ” մակնիշի SAO-822 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և […]

Նորմալ է ավարտվել ամեն ինչ. Գրիշա Աղախանյանն՝ ավտովթարի մասին

Դերասան, հաղորդավար Գրիշա Աղախանյանն 3 օր առաջ վթարի է ենթարկվել: Այս մասին Henaran.am-ին պատմեց նա՝ հայտնելով, որ արդեն իրեն լավ է զգում: ՛՛Վնասվածքներ չեն եղել, շատ նորմալ է ավարտվել ամեն ինչ՛՛,-նշեց նա: Դերասանն ասաց, որ բժշկական կենտրոնում չի եղել, և հիմա տանն է գտնվում: Ավտավթարը եղել է Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում: Գրիշա Աղախանյանը եղել է ՛՛Շեվրոլետ՛՛ […]

Ի՞նչն էր անհանգստացնում փրկարարներին

Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 277 ահազանգ, որից 105-ը հրդեհ է եղել, 66-ը՝ ջրագծերի վնասում, 15-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահար, 1-ը՝ պայթյուն, 2-ը՝ ինքնասպանության փորձ, 5-ը՝ դիակի հայտնաբերում, 13-ը՝ թունավորման դեպք, կենցաղային 125 դեպք։ Արտակարգ դեպքերից մահացել է 12 մարդ, որից 6-ը՝ ՃՏՊ-ի հետեւանքով, մեկ զոհ՝ պայթյունից եւ հայտնաբերվել է 5 դիակ։  Այս մասին […]

15 մեքենա իրար է բախվել

Վրաստանում` Թբիլիսի-Սենակի ավտոմայրուղում, այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել` իրար է բախվել 15 ավտոմեքենա, գրում է ИТАР-ТАСС-ը։ Նախնական տեղեկություններով` վթարը տեղի է ունեցել ուժեղ մառախուղի եւ մերկասառույցի պատճառով։ Վթարի հետեւանքով 2 հոգի լուրջ վնասվածքներ է ստացել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Սարսափելի հրդեհի արդյունքում 8 հոգի է մահացել /վիդեո/

Խարկովում հրդեհ է բռնկվել ոսկերչական գործարանում, ինչի արդյունքում 8 հոգի մահացել է, եւս 7-ը տարբեր ստիճանի այրվածքներով եւ գազից թունավորմամբ հիվանդանոցում են հայտնվել: Նախնական տվյալներով` հրդեհի պատճառը անվտանգության կանոնների կոպիտ խախտումն է եղել: Հրդեհը բռնկվել է հինգհարկանի գործարանի չորրորդ հարկում: Փրկվելու համար մի քանիսը փորձել են պատուհանից իջնել, սակայն նրանցից երկուսն ընկել են ու մահացել: […]

13 երկրաշարժ` տարածաշրջանում

Ս.թ. հունվարի 1-ից մինչև 8-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 13 երկրաշարժ: Բոլոր երկրաշարժերը տեղի են ունեցել Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում` 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ:   Տարածաշրջանից դուրս. 6.5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի  ունեցել հունվարի 1-ին Վանուատուի […]

Բրազիլիայում մի ամբողջ փողոց հողի տակ է անցել /վիդեո/

Բրազիլիայի փոքր քաղաքներից մեկում գետը դուրս է եկել հունից, ինչի արդյունքում սողանքներ են առաջացել: Սողանքների հետեւանքով մի ամբողջ փողոց վայրկյանների ընթացքում հողի տակ է անցել: Այս պահը ֆիքսել է տեսախցիկը: Աղետի զոհ քիչ է մնացել դառնան երեխան եւ նրա հղի մայրը, սակայն նրանց հաջողվել է պատուհանից դուրս ցատկել, ինչից վայրկյաններ անց տունը գետնի տակ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի