25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

«Մերսեդես»-ը գլորվել է ձորը. կա տուժած

Հուլիսի 17-ին, ժամը 21.53-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում՝ «Ազատի վերելք» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 MZ 300 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Բ., ծնվ․1984թ.) ավտոմեքենան դուրս է […]

Վթար Վահագնի թաղամասի մոտ․ կան վիրավորներ

Հուլիսի 17-ին, ժամը 08.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հզոր փոթորիկ Մոսկվայում․ կան տուժածներ /ֆոտո, վիդեո/

Երեկ երեկոյան Մոսկվայում հզոր փոթորիկ, ամպրոպ ու հեղեղ է եղել, ինչի հետեւանքով կան տուժածներ։ Նման հզոր ամպրոպ ՌԴ մայրաքաղաքում չէր եղել 10 տարուց ավելի։ Արդյունքում՝ տասնյակ կոտրված ծառեր, վնասված մեքենաներ ու տուժած մարդիկ։ Անձրեւը 20 րոպեում հեղեղել է քաղաքի մի շարք թաղամասեր։ 30 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։ Զոհերի մասին առայժմ չի նշվում։ […]

«Գենացվալե» պանդոկում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 14-ին, ժամը 05.48-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 35 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.02-ին, մարվել՝ 06.16-ին: Կոմիտասի պողոտայի թիվ 35/4 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում այրվել է վարդակը և ճարպաեռոցը, մասամբ ջերմահարվել են սեղանները և հատակը՝ 6 […]

Խոշոր հրդեհ «Արևիկ Ազգային Պարկի» տարածքում

Հուլիսի 13-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, որից 2,5 հա-ն՝ «Արևիկ Ազգային Պարկի» տարածքում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թիվ 56 ՀՓՋ-ից 22 հրշեջ-փրկարար, Մեղրիի ՈԲ-ից 7 աշխատակից, «Արևիկ […]

Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը մաքրվել է քարաբեկորներից

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին` առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում: Խոշոր ժայռաբեկորները երկկողմանի փակել էին ճանապարհը, սակայն Ճամբարակի տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կարճ ժամանակում քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից տեղափոխել են կողնակների վրա։ Ճանապարհն այժմ երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր […]

Ճամբարակ-Դիլիջան ճանապարհի 8մ լայնությամբ 30 մ երկարությամբ հատվածը փակվել է.փլուզում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 05.57-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-30 Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել փլուզում։ Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է որ քարաթափման հետեւանքով 8 մ լայնությամբ, 30 մ երկարությամբ ճանապարհահատվածը փակվել է. ՃՇՇ-ի կողմից իրականացվում են մաքրման աշխատանքներ։

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝  այսօր, հուլիսի 12-ին, ժամը 14.14-ին 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում` էպիկենտրոնը Վրաստանի տարածքում: Նշենք, որ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված