25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հորդառատ անձրևի պատճառով ջրալցվել են «Տանձուտ» գետի մերձակա տնակները

Հուլիսի 10-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու  մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցի թիվ 5-3-2-2 տնակային ավանում գտնվող տնակներից մեկը ամբողջությամբ ջրալցվել է: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հորդառատ անձրևի պատճառով «Տանձուտ» գետի ափը (մոտ 2մ) ճեղքվել է, ինչի հետևանքով ջրալցվել են գետամերձ տնակները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:  

Հրդեհ ֆինանսների նախարարությունում

Երեւանում Ֆինանսների նախարարության շենքի տանիքում հուլիսի 10-ին ժամը 22:20-ի սահմաններում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»-ից: Նախնական տվյալներով՝ այրվել է 1000-1500 ք.մ. տարածք: Հրդեհի պատճառները դեռեւս հայտնի չեն: Նշենք, որ դեպքի վայրում շարունակում են աշխատել 13 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման […]

Սյունիքում մեքենան հրդեհի բռնկմամբ 50 մետր գլորվել է ձորը

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 8-ին, ժամը 22.24–ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Վաղատնի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել քաղաքացու վարած «VOLVOXC 90» մակնիշի 34 TM 214 համարանիշի ավտոմեքենայում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան մոտ հրդեհի բռնկմամբ 50 մետր գլորվել է ձորը. տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.40-ին, մարվել՝ 22.54-ին: […]

Պայթյուն Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում /վիդեո/

Ֆրանսիական Արդեշ քաղաքի հիվանդանոցային համալիրում նախօրեին պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոցում գազի բալոնն է պայթել, գրում է РИА Новости-ն։ Ներկա պահին զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան, հիվանդանոցում գտնվողները արագ կերպով տարհանվել են։

Փրկարարները հեռացրել են մատանին

Հուլիսի 7-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բնակչի մատը այտուցվել է, մատանին մնացել է մատին. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Հ. Գ.-ի մատից հեռացրել են մատանին:

Ավտովթար Աճառյան փողոցում․ կա տուժած

Հուլիսի 6-ին, ժամը 21.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դրախտ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աճառյան փողոցի թիվ 1/1 հասցեի մոտակայքում բախվել են «Honda Fit» մակնիշի 34 AM 267 պ/հ (վարորդ Ս. Ս., ծնվ. 1990 թ.) և «Ford transit» […]

Ապարանում հորդառատ անձրեւների պատճառով տներ են ջրալցվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան-Խաչատրյան-Շահումյան փողոցներում գտնվող տները հորդառատ անձրեւների հետեւանքով ջրալցվում են: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պետդումայում պայթյուն է տեղի ունեցել

Մոսկվայի Պետդումայի շենքում քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել։ Քիմիական բաղադրության բալոնի պայթյունի հետեւանքով մի հոգի է տուժել, հայտնում է “Интерфакс”-ը։ Այլ մանրամասներ չի հաղորդվում, նշվում է միայն, որ Պետդումայի շենքի մոտ 5 հրշեջ ավտոմեքենա է կանգնած։  

Ծափաթաղ գյուղում 2 ամյա տղան խեղդվել է տան ավազանում

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում հուլիսի 5-ին դժբախտ դեպք է պատահել: Գյուղապետարանից  Henaran.am-ը տեղեկացավ , որ 2-ամյա տղան  բակում խաղալիս ընկել է ջրով լցված ավազանի  մեջ ու խեղդվել: Երեխայի կողքին այդ ժամանակ մարդ չի եղել:  

Զինծառայողներ տեղափոխող բեռնատար է շրջվել.15 հոգի հիվանդանոցում են

Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտ այսօր՝ հուլիսի 6-ին, զինվորականներ տեղափոխող «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, որի հետեւանքով 15  զինծառայող տեղափոխվել է Կապանի ԲԿ: Henaran.am-ը հիվանդանոցից տեղեկացավ , որ զինվորականների կյանքին վտանգ չի սպառնում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված