25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ողբերգական վթար. կանգառում վրաերթի ենթարկվածներից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է /ֆոտո/

Օգոստոսի 6-ին, ժամը 00.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Պետրոսյան փողոցում՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ի գրասենյակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տ. Պետրոսյան փողոցի 42/2 հասցեի […]

Հրդեհ Նոր Հաճնում

Օգոստոսի 4-ին, ժամը 00.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Գայի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.21-ին, մարվել 01.26-ին: Այրվել է կուտակած անասնակեր (մոտ 5 խմ):

«Մերսեդես»-ն ընկել է ձորը

Օգոստոսի 1-ին, ժամը 17-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 62-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Վթար Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին

Հուլիսի 31-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում՝ Աղավնաձորի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում Աղավնաձորի խաչմերուկում բախվել «Վոլցվագեն Վենտո» մակնիշի 35PL978 (վարորդ` Տ. Ան) եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 30OO358 (վարորդ` Ք. Գ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել […]

Հրանտ Բագրատյանը գլխի կաթված է ստացել

Հրանտ Բագրատյանը սույն թվականի հուլիսի 19-ին մեկնել է արտասահման բուժման։ Բուժման ընթացքում հուլիսի 29-ին նա գլխի կաթված է ստացել։ Ներկայումս նա ապաքինվում է Լիսաբոնի Բրիտանական Հոսպիտալում։ Պարոն Բագրատյանը Երևան կվերադառնա կաթվածից հետո առաջին բուժման կուրսն ավարտելուն պես։ «Ազատություն» Կուսակցության լրատվություն

Հռոմի պապն ուշագնաց է եղել պատարագի ժամանակ /վիդեո/

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Լեհաստան այցի ընթացքում պատարագի ժամանակ հանկարծակի կորցրել է գիտակցությունն ու ընկել։ Նրա կողքին կանգնած եկեղեցական սպասավորներն անմիջապես օգնության են հասել ու բարձրացրել նրան։ Թե ինչն է եղել ուշաթափության պատճառը, հայտնի չէ, սակայն Պապը դրանից հետո հանգիստ ելույթ է ունեցել ներկաների առաջ։

Քարն ընկել է երեխայի գլխին. նա մահացել է

Հուլիսի 28-ին, ժամը 16.23-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում քարն ընկել է երեխայի գլխին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Սանահին» կայարան թաղամասի հյուսիս-արևելյան հատվածում ընկած «Քարհանքեր» կոչվող տարածքում մոտ 2,5 խմ մեծության քարն ընկել է 2005 թ. ծնված Գ. Դ.-ի վրա: […]

Մեքենան գլորվել է ձորը

Հուլիսի 28-ին, ժամը 10.20-ին տեղեկություն է ստացվել, որ Զանգեր-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167-րդ կմ-ին «Grand Cherokee» մակնիշի 69 CC 696 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը: […]

Սև ծովում Հայաստանի քաղաքացի է խեղդվել

Հուլիսի 26-ին, ժամը 10.46-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07.41-ի սահմաններում դեռևս չբացահայտված հանգամանքներում Քոբուլեթի հանգստյան գոտում՝ Սև ծովում, ջրահեղձվել է ՀՀ քաղաքացի Արամ Աբրահամյանը (ծնված 1950 թ.): Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ծովից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված