Սենատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը կողմ է ԼՂ-ին շարունակական աջակցություն ցուցաբերելուն

ԱՄՆ Սենատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը հավանություն տվեց 2013-ի ֆինանսական տարվա օտարերկրյա հատկացումների օրինագծի իր տարբերակին, որն ուրվագծում է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը եւ քաղաքական առաջնահերթությունները արտասահմանում` ներառյալ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: Հատկացումների հանձնաժողովը խորհուրդ տվեց “նախորդ տարիներին համապատասխան գումարի չափով աջակցություն տրամադրել ԼՂ հակամարտության զոհերին եւ հակամարտության հետ կապված կարիքների համար”: […]