Կառավարությունը հրաժարական տվեց. շնորհակալ են ԲՀԿ-ին` լուծը տանելու համար
Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի 1-ին կետի համաձայան, նաեւ այն, որ ՀՀ նորընտիր Ազգային Ժողովը մայիսի 31-ին գումարել է առաջին նիստը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրապետության նախագահին է ներկայացրել ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը:
Այս մասին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանն ու հայտարարեց, որ կառավարության անդամները պարտավոր են շարունակել իրենց պարտականությունների կատարումը` մինչեւ նոր կառավարության ձեւավորումը:
Նիստից հետո, ԲՀԿ մանդատով քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հայտարարության համար ձայն խնդրեց եւ շնորհակալություն հայտնեց կառավարության իր գործընկերներին` համատեղ աշխատանքի համար:
Վարդանյանը մեկ անգամ եւս ասաց, որ ԲՀԿ-ն քաղաքական որոշում է ընդունել կոալիցիայի մաս չկազմելու մասին: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ շնորհակալություն հայտնեց ԲՀԿ անդամ նախարարներին: “Նրանք մեզ հետ հետ այս տարիներին կառավարւության ծանր լուծը տարել են իրենց վրա”,-ասաց Տ.Սարգսյանը: