04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Իրանը վերացնում է միջուկային գործունեության հետքերը

Վաշինգտոնի գիտության եւ միջազգային անվտանգության ինստիտուտը մեղադրել է Իրանին` “միջուկային գործունեության հետքերը թաքցնելու” փորձի մեջ: Նման հայտարարության համար առիթ են  դարձել մայիսի 25-ին արված “DigitalGlobe” արբանյակային լուսանկարները, որոնցում անհետացել են Պարչինում գտնվող 2  փոքր շինություն, որտեղ ըստ միջազգային մասնագետների` ատոմային ռումբի տարրերի փորձարկումներն են տեղի ունենում: Դեռեւս 2012-ի ապրիլի 9-ին այդ շինությունները տեղում են եղել, տեղեկացնում է “NEWSru.Israel”-ը:

Ավելին, լուսանկարների վրա երեւում են ծանր տեխնիկայի հետքեր, որոնք էլ հավանաբար փլուզել են շինությունները:

Մասնագետները կարծում են, որ նման կասկածելի ակտիվությունը կարող է կապված լինել Թեհրանի մտադրության հետ` վերացնելու միջուկային օբյեկտները մինչեւ ՄԱԳԱՏԵ-ի մասնագետների ժամանումը: Նույն կերպ 2004-ին Իրանում ավերել էին Լավիզան-Շիան ռազմական օբյեկտը` դրանով թույլ չտալով ՄԱԳԱՏԵ-ի մասնագետներին հետազոտել իրենց միջուկային գործունեությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ