Բյուջեի եկամուտների մասով ավելցուկ ունենք. Գաբրիելյանը ներկայացրեց տնտեսական ցուցանիշները

Այսօր կառավարության նիստին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց այս տարվա առաջին հնգամսյակի տնտեսական ցուցանիշները: “Գնաճի թիվը կես տոկոս է 12 ամսվա համար` բավականին ցածր կայուն միջավայր գնաճի համար”,-նշեց նախարարը: Ներկայացնելով մայիսի վերջին ամփոփված չորս ամիսների կատարողականը, Վաչե Գաբրիելյանը նշեց. ”Բավականին բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք` 7.2 տոկոս. այստեղ արդյունաբերության ցուցանիշը կազմում է` 115. […]