20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

“Այդ բարեգործ մարդը … ” /վիդեո/

Այսօր 1000 ից ավելի մարդիկ հակադեմ ակցիա իրականացրին ի պաշտպանություն Երևանի “Փակ շուկա”-ում իրականացվող շինարարության: Նախկին “Փակ շուկա”-ում 25 տարի առևտուր իրականացրած Գոհար Կարապետյանը   Henaran.am-ի հետ զրույցում  նշեց, որ նախկինում այդ շուկայում պայմանները  դուրս են եղել սանիտարական բոլոր նորմերից. ”Կռիսանոց էր, ապրանքս չդրած մկները տանում էին, հիմա մտել նայել ենք. այդ բարեգործ մարդը՝ Սամվել Ալեքսանյանը […]

Հնարավո՞ր է

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հնարավոր համարում է, որ մինչև 2017 թվականը նվազագույն աշխատավարձը դառնա 90 հազար դրամ, ինչի մասին օրերս հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՛՛Դա հնարավոր է, լրիվ հնարավոր է: Հնարավոր էր անել նաև մինչև այդ հայտարարելը, մեր բյուջեն այդքան հնարավորություն ուներ: Եթե ռացիոնալ ու արդյունավետ կարողանայինք օգտագործել բյուջեն, մեր ռեզերվային հնարավորությունները կամ մեր ստվերային […]

Ռուսաստանն արգելել է Բելառուսից խոզեր ներկրել

Այսօրվանից Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է խոզի և խոզի մսից պատրաստված մթերքների ներկրումը: Պատճառը Բելառուսում տարածված խոզերի աֆրիկյան ժանտախտն է: Կաթնամթերքի ներկրման վրա նույնպես արգելք է դրվել: Ռուսաստանի գյուղատնտնեսության նախարարության տվյալներով` ընթացքիկ տարվա ընթացքում Բելառուսից 72.1 տոկոս կաթ և 17.1 տոկոս կարագ է ներկրվել: 

”Կխփի” բյուջեին /վիդեո/

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը համոզված է, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը` 45 հազար դրամը, բավական չէ որևէ մեկին նվազագույն ծախսերը հոգալու համար: ”Սոցիալական ապահովության իմաստով պատկերը կտրուկ փոխվել է, որոշ մարդկանց համար տարրական սնունդ ստանալու խնդիր է լինելու: Սենց չի կարելի թողնել ամեն ինչ ինքնահոսի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ասատրյանը` անդրադառնալով թանկացումների հարցին:  Իսկ որքանով կազդեն […]

ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

Կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ Հաշվետու տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին զեկուցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ […]

Հայաստան է ներկրվել բելառուսական տրակտորների առաջին խմբաքանակը

Ի կատարումն Հայաստանի եւ Բելառուսի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության, 2013 թ. մայիսի 31-ին Բելառուս կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ բելառուսական կողմն ինքնարժեքով Հայաստանին է տրամադրելու շուրջ 300 տրակտոր: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնք` Փոքր եւ միջին ձեռնարկատիրության […]

Ակտիվիստները նոր պահանջներ են ներկայացնում /վիդեո/

Երեւանի քաղաքապետարանի մոտ  այսօր շարունակվեց  քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան: Նրանք  նամակ են որոշել հանձնել քաղաքապետին, որպեսզի նա փոխհատուցի օրերս 150 դրամ վճարած քաղաքացիներին: Նրանք պահանջում են որպեսզի քաղաքապետը անձամբ ներկայանա: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը դիմելով ցուցարարներին, ասաց, որ նամակը կարող են հանձնել` “մոտենալով մեկ պատուհանին”: Սակայն ակտիվիստները հրաժարվեցին: Այնուհետեւ նրանք սկսեցին բարձրաձայն կարդալ իրենց պահանջները` […]

Հանրապետական տատիկը պահանջում է /վիդեո/

Այսօր հուլիսի 25-ին կառավարության նիստի օրը բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի դիմաց: Ակցիային հակադիր ակցիայով պատասխանեց ՀՀԿ-ական Սուսաննա տատիկը .”Ինչ՞ի 150,  թող 200 լինի տրանսպորտի վարձը, ինչ եք ուզում մեր նախագահից: Թող գազը ավելի թանկանա լրիվդ փեչ վառեք, որ իմանաք”,-բղավում էր Սուսաննա տատկը: Ակտիվիստները “100 դրամ” բացականչությունների տակ խեղդեցին տատիկի հակաակցիան:  Երևանի փոխոստիկանապետ […]

Էտ մասին մտածու՞մ են էտ ՛՛ժառանգականները՛՛ /վիդեո/

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի խոսքով՝ տրանսպորտի թանկացման դեմ պայքարն անիմաստ է: ՛՛Ժառանգոևւթյունը՛՛ կարծում է, հենց իմանաք իջեցին հիսուն դրամ, բա մնացած ապրանքատեսակները, էտ մասին մտածու՞մ են էտ ՛՛ժառանգականները՛՛…մանկամտություն ու միամտություն է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը:  Նշենք, որ օրեր առաջ ասուլիսում Դավիթ Հակոբյանն ասել էր, թե պայքարի միակ տարբերակն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Մեր հարցին […]

Որպեսզի կարողանանք լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովել

Կառավարությունը հաստատել է հարկային և մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարական սկզբունքների ուղեցույցը և այդ սկզբունքներից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Վարչապետին հատկապես հետաքրքրել են շքեղության հարկին վերաբերող դրույթները: ”Հիմա այս հարցը բարձրացնում են մեր քաղաքացիները, և այն տրամադրությունները, որ տիրում են այսօր Հայաստանում, Երևանում, համահունչ են այն բանին, որ այս հարկատեսակը  կարող է լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջեում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի