09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ծառուկյանը Ծաղկաձորում է. ՀՀԿ-ից ներկայացուցիչներ չկան

Ծաղկաձորում մեկնարկել է ”Նոր տնտեսական քաղաքականություն խորագրով” ֆորումը, որի կազմակերպիչները ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցություններն են: Նշենք, որ քննարկվում է ՀՀ տնտեսական ու սոցիալական զարգացման նոր ծրագիրը:  Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ից ներկա են նաև պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը, ”Ժառանգությունից”` Ռուբիկ Հակոբյանը, […]

Ափսոս, տասնյակ միլիարդավոր դոլարներ կարելի էր տնտեսել

”Այսօր հանրությանը ներկայացվեցին 2 ”լուր”։Առաջինը սահմանադրական բարեփոխումների ”կոնցեպտը”։ Քառասուն էջանոց մի թուղթ, որտեղ պատկերավոր ասած էջերի քանակն ավելին է, քան նախադասությունների քանակը։ Ի՞նչ կա այդ երկարաշունչ նախադասությունների հետևում, կանդրադառնամ ավելի ուշ՝ ևս մեկ անգամ կարդալուց հետո։Մյուս ”լուրը” եվրասիական միության շրջանակներում ”ալթն” դրամական միավորի ստեղծումն է։ Այս մասին ես բազմիցս զգուշացրել էի։ Հենց թեկուզ սրա պատճառով […]

Սադոյանի սխալ հաշվարկը. Կապանը եւս դեմ է

  Լրագրողների հետ հանդիպմանը քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը զարմացավ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն հայտարարությունից, որ կուտակային կենսաթոշակի մասին սոցհարցումները սկսել են Սյունիքից:   Սադոյանի կարծիքով այդ հեռավոր մարզից սկսելով՝ պատկերը սխալ կստացվի, քանի որ մարդիկ տեղյակ չեն իրականությունից: Սոցիոլոգը հակադարձելով ասաց, որ Սյունիքում միայն երեք հսկա կոմբինատ է աշխատում եւ աշխատողները տեղեկացված են: Ի գիտություն […]

Մեր երկրի օլիգարխները չարչիներ են /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հարգում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանի որ նա Հայաստանում ստեղծել է բանկային այնպիսի համակարգ, որ ոչ մի բանկ չի սնանկացել եւ մարդիկ էլ վստահում են բանկերին: Բացի սրանից շատ լավ ծրագրեր է արել, սակայն կուտակային կենսաթոշակի հետ կապված Տիգրան Սարգսյանի հաշվարկները սխալ էին:  Տիգրան Սարգսյանը մի շարք պայմանավորվածություններ է ունեցել օտարերկրյա […]

Խորհրդակցություն՝ ցրտահարությունից տուժած համայնքներին աջակցելու վերաբերյալ

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է  մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարությունից տուժած համայնքների վնասը փոխհատուցելու մասին ՀՀ կառավարության որոշման իրականացման հարցը: Ներկայացնելով որոշմամբ սահմանված միջոցառումները, օգնության ձևերն ու դրանց հատկացման կարգը, նախարարի պաշտոնակատարն առաջնահերթ է համարել սերմերով ապահովվածության գործընթացի արագացումը: Հանձնարարվել է […]

Ցրտահարությունից տուժած գյուղացիներին կօգնեն

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում արձանագրել է, որ 2014թ. մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարության՝ բնական աղետի հետևանքով մարզերի մի շարք համայնքներին պատճառված վնասը հասել է աղետալի աստիճանի՝ ստեղծելով արտակարգ իրավիճակ: Այդ վնասը մեղմելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից ձեռք բերել տարբեր սերմացու և […]

Որ ոլորտներն են լինելու հակակոռուպցիոն ծրագրի առաջնահերթությունները

Այսօր ՀՀ կառավարությունն իր նիստում ընդունված որոշմամբ հաստատել է ՛՛Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի՛՛ հայեցակարգը: Հայեցակարգը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականության շարունակականությունն ապահովող փաստաթուղթ է: Հայեցակարգի նախագիծը նախապատրաստվել է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի կողմից: Աշխատանքային խմբում ընգրկվել են ՀՀ կառավարության, այլ պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև […]

Մաքսային միությանն ընդառաջ. փոփոխվում են

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը, որի մշակման հիմք են հանդիսացել ՏՏ ոլորտի զարգացման և էլեկտրոնային հասարակության ձևավորման վերաբերյալ կառավարության ընդունած նախորդ որոշումները: Համաձայն 2013թ. դեկտեմբերի 24-ին ստորագրված Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ճանապարհային քարտեզի՝ նախատեսվում է ինտեգրված համակարգի ազգային սեգմենտի և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր […]

”էս ժողովրդի կաշին կերել, ոսկորներն է մնում … ”

Մի խումբ ազատամարտիկներ եւ արվեստագետներ որոշել են ստեղծել խումբ, որը կպայքարի սոցիալական անարդարությունների դեմ: Այս մասին նրանք հայտարարեցին այսօր մամուլի ասուլիսում: “Վաղը առաջին միտինգն ենք անում Հանրապետության հրապարակում եւ պահանջելու ենք “Գազպրոմ”-ից մեր փողերը: Մենք ապացուցել ենք, որ խաբում են ժողովրդին: Ապացուցել ենք, որ մարդիկ ամեն ամիս երեսուն տոկոս ավել փող են տվել”,-ասաց “Ներազգային ազատագրական […]

Տրանսպորտը թանկացնելու համար ճիշտ ժամանակ են ընտրել՝ վարչապետ է փոխվում

“Կարծում եմ թանկացումների այս խնդիրը քաղաքական է, տրանսպորտը շատ վաղուց թանկացած կլիներ, եթե որոշակի քաղաքական գործընթացներ չլինեին: Այս պահը թանկացման համար շատ հարմար է, վարչապետ է փոխվում և ժամանակը ճիշտ է ընտրված”, -այսօր Հենարան ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ, փորձագետ Դավիթ Գևորգյանը:  “Թող Եվրոպայից չգնային փորձագետներ բերեին բյուջեից էլ մի քանի միլիոն դոլար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված