28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Զատկի տոնին գները չեն բարձրանա

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ` Աշոտ Հովհաննիսյանը ներկայացրեց մեր հանրապետությունում անասնաբուծության ոլորտում նկատվող դրական տեղաշարժերի մանրամասները:

Նա նշեց, որ մսամթերքի արտահանման միտումները շարունակում են նկատվել, Հայաստանից մսամթերք է արտահանվում հիմնականում Ռուսաստան և Վրաստան:

Նախորդ տարվա համեմատությամբ Հաաստանում ավելացել են անասնապահության ծավալները:

”Կաթի արտադրության ծավալներն են ավելացել, իսկ ձվի շուկայում նկատվել է ձվի արտադրության ավելի պակաս բաշխում, սակայն այն բավականացնում է ներքին պահանջարկը բավարարելու համար: Շուկայագրությունը ցույց է տալիս, որ մեր հանրապետությունում թիվ են կազմում տեղական արտադրության կաթնամթերքն ու մսամթերքը և պակասում է ներկրաման քանակը: Պանրի արտահանման դրական տենդենցներ են արձանագրվել: Դրական տեղաշարժ նկատվում է առաջին անգամ”,-նշեց Հովհաննիսյանը:

Նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է նաև Հայաստանի հանրապետությունից կաթի փոշու և խտացրած կաթի արտահանման ծավալները:

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Հայաստանը բավականին լայն հեռանկարներ ունի մասնավորապես ձկնարտադրության բնագավառում, այս տարի Հայաստանում արտադրվել է շուրջ 10 տոննա ձկնամթերք, որից շուրջ 20 տոկոսը արտահանվել է:

Աշոտ Հովհաննիսյանը հավաստեց, որ զատկի տոնին մոտովորապես հազար երկու հարյուր տոննա ձուկ է իրացվում երկու օրվա ընթացքում: Նա փոխանցեց, որ իրացվում է նաև մոտավորապես  ինն  ու կեսից  տաս միլիոն ձու և մենք ունենք այդքան արտահանված ձու և այլն: Գնի բարձրացում չի լինի: Հնարավոր է նույնիսկ որոշ չափով ձվի գնանկում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ