Քննարկվել են ՀՀ կառավարության եւ “Մայքրոսոֆթ” ընկերության միջեւ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է “Մայքրոսոֆթ” ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի նոր շուկաների գլխավոր մենեջեր Փիլար Թորեսին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: “Այն զարգացման մեծ ներուժ ունի եւ համարվում է ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկը”,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը վստահեցրել է, որ […]