20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

147 միլիոն դրամ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի գյուղերին

Կառավարությունը պահուստային ֆոնդից 147 միլիոն դրամ է հատկացնելու Տավուշի և Գեղարքունիքի մարզերում հրատապ լուծում պահանջող որոշ խնդիրների լուծման համար: Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ասաց, որ Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում համայնքային հանդիպումների ժամանակ բարձրացվել են մի շարք խնդիրներ, և վարչապետի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական՝ նշված խնդիրները կարգավորելու համար: Մասնավորապես գումարը […]

Ձեր վերաբերմունքն առնվազն հարգալից չէ իմ նկատմամբ. Մանուկյանը` վարչապետին

ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին խնդրեց ներկայացնել էներգետիկայի ոլորտում վարվող քաղաքականության տրամաբանությունը: ”Ասում էիք, որ կոռուպցիոն ռիսկերը կնվազեն, բացատրություններ կտրվեն, բացերը կշտկվեն: Ես ասել եմ, որ ձեր քաղաքականությունը բերելու է սպառողների քչացման: Այս տարվա արդյունքները ցույց են տալիս, որ սպառողները կրճատվել են, իսկ […]

Ինչո՞ւ է նվազել բյուջեի հավաքագրումը

Կառավարությունը որոշմամբ նվազելու է պետբյուջեի հավաքագրումը: Այս տարվա ընթացքում նախատեսվել է 1184 միլիարդ հարկերի և տուրքերի հավաքում, որը ավելի քիչ է քան 2008-2009 թվականների ճգնաժամային տարիներինը: Պատճառները բազմաթիվ են, բայց կարևոր խնդիրներից մեկը գունավոր մետաղների գնաճն է, ընդգծեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: ”Եթե անցած տարի Քաջարանի մոլիբդենը պետությանը վճարում էր 40 միլիարդ, ապա […]

Ուրեմն դու շատ նուրբ մաշկ ունես. նախարարը` լրագրողին

”Վերջնական չենք կարող ասել ծավալները, դեռ նոր է սկսվում բերքահավաքը, ցորենը կարելի է ասել ավարտվում է, պտուղը, բանջարեղենը շարունակվում է, խաղողը նոր է սկսվում.. ծավալների մասով վաղ է խոսել, բայց ընդհանուր կանխատեսումնորով տարին վատ տարի չէ` չհաշված կարկտահարությունն ու ցրտահարությունը, որ եղավ, եթե դա չլիներ մենք ավելի լավ ցուցանիշներ կունենայինք”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում […]

Գործարարներին չեն սահմանափակելու

”Այդպես է նախատեսված, որ այնտեղ պիտի որոշվի անդամակցության հարցը”,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե հոկտեմբերի տասին Հայաստանը դառնալու է ԵՏՄ անդամ, ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:  Խոսելով Ռուսաստանի նկատմամաբ պատժամիջոցներից և դրանից հետո Ռուսաստանի շուկա ներկրվող հայկական ապրանքներից` նախարարն ասաց, որ խնդիր չի տեսնում, որովհետև ապրանքներն ինչպես ներմուծվում ու արտահանվում էին, այդպես էլ կշարունակվի: ”Մաքսային միության […]

Քննարկվել են ՀՀ կառավարության եւ “Մայքրոսոֆթ” ընկերության միջեւ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է “Մայքրոսոֆթ” ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի նոր շուկաների գլխավոր մենեջեր Փիլար Թորեսին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: “Այն զարգացման մեծ ներուժ ունի եւ համարվում է ՀՀ կառավարության ծրագրի առանց­քային ուղղություններից մեկը”,- նշել է Հովիկ Աբրահամյանը:  Վարչապետը վստահեցրել է, որ […]

”Դիմեք իրավապահ մարմիններին”

”Նաիրիտի” աշխատակիցների 18 ամսվա աշխատավարձերը դեռ վճարված չեն: ”Մինչև ամսի 15-ն եմ ասել, որ կվճարվեն մեկ ամսվա աշխատավարձերը”,-ասօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարանը: Հարցին, թե ինչու է աշխատանքից հեռացել ”Նաիրիտի” տնօրենը, նախարարը պատասխանեց. ”Իր դիմումի համաձայն է ազատվել”: Դիտարկմանը, թե միգուցե պատճառն այն է եղել, որ վարչապետն ասել […]

Վարչապետն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետ, Չեխիայի նահանգապետների ասոցիացիայի նախագահ Յոզեֆ Նովոտնիին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի եւ Չեխիայի համագործակցությունը տարբեր մակարդակներում հաջողությամբ զարգանում է: “Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի, այդ թվում` տարածաշրջանների միջեւ համագործակցությունը զարգացնելու հարցում: ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած […]

Սյունիքի նախկին մարզպետը շատ խնդիրներ կլուծի. տնտեսագետ /վիդեո/

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջանի խոսքով, Սյունիքի արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հավասարակշռված, լուրջ անձնավորություն է, եւ իր բոլոր տեղաշարժերը դրական արդյունք կարող են ունենալ: “Ուզում եմ տրամադրված լինեմ, որ Հակոբյանը ոռոգման սիստեմին վերաբերող շատ խնդիրներ կլուծի”,-ասաց Բոստանջյանը: Անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերադարձի մասին լուրերին` Վարդան Բոստանջյանն ասաց, որ ինքն ի զորու […]

Ինչ է քննարկել գազի հանձնաժողովը

Ազգային ժողովում այսօր կայացել է գազի ժամանակավոր հանձնաժողովի նիստը: Henaran.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ քննարկվել են հետագա ամիսների անելիքները: ”Որոշվեց մյուս շաբաթ հրավիրել փորձագետներին, որովհետև այս ընթացքում փորձագետներն աշխատանքներ և ուսումնասիրություններ են կատարել: Փորձագետները կներկայացնեն իրենց եզրակացությունները և առաջարկները, որից հետ կշարունակենք մեր հետագա աշխատանքները”: Պատգամավորը նկատեց` հանձնաժողովի նիստին պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի