20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արգելված է, բայց այդքան էլ հեռու չեն քաղաքականությունն ու գործարարությունը. ԲՀԿ պատգամավոր /վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը գտնում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանին կհաջողվի կրճատել ստվերը, տնտեսությունը զարգացնել, սակայն հիմա դեռ չի նկատում` ստվերը կրճատվել է, թե ոչ: ”Մինչև մոնիտորինգ չլինի, թվերը չդնեն իրար կողմ, միանգամից չի երևալու: Տնտեսոություն է, որ թվերով է պայմանավորված ու տարեվերջյան հաշվետվություն ժամանակ կիմանանք արդյունքները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Վերջինիս խոսքով` 3-4 ամիսը շատ կարճ ժամանակահատված է` հասկանալու համար` տնտեսության մեջ փոփոխություններ կան, թե ոչ: Հարցին, թե տեսնում է, որ այս կառավարության քաղաքականության ուղղվածությունը ճիշտ է, Ա. Ախոյանը պատասխանեց. ”Քաղաքականությունն էլ դեռ գնում է իր հունով, այն որդեգրած քաղաքականությունն է, որ ուներ նախկինում մեր կառավարությունը, ուղղակի որոշակի փոփոխություններ կլինեն, իմ անձնական ակնկալիքները մեծ են: Պարոն Աբրահամյանին ճանաչելով` կարող եմ ասել, որ ինքն իսկապես այն մարդկաց թվին է պատկանում, ովքեր որ ադեկվատ կարող են լուծումներ տալ, անմիջապես հասկանան արտադրողի դարդն ու ցավը, երկրի, տնտեսության զարգացման դարդն ու ցավը և կարողանում են ինչ-որ որոշումներ կայացնել, որ նպաստում են տնտեսության զարգացմանը”:

ԲՀԿ պատգամավորը նաև կարծում է, որ գործարարությամբ զբաղվելը չի կարող խոչընդոտել օրենսդիր գործունեությանը: ”Սահմանադրորեն արգելված է, բայց գործարարները մեր ազգի, մեր պետության հիմնական հենասյուներն են, որոնք որ տնտեսություն պիտի զարգացնեն, ճիշտ է` արգելված է, բայց այդքան էլ հեռու չեն քաղաքականությունն ու գործարարությունը, որովհետև բնականաբար այն մարդիկ, որ տիրապետում են այդ ոլորտին, ավելի լավ կաշխատեն և օրենքներն ընդունելուց քաջ կգիտակցեն` ինչի մասին է խոսքը”:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ