20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանն էական առաջընթաց է գրանցել բիզնես ոլորտի զարգացման գործում. Էստոնիայի դեսպան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկին: Ողջունելով դեսպանին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը: “Առկա է երկկողմ համագործակցության խորացման մեծ ներուժ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով՝ բիզնես ֆորումների, փոխադարձ այցելությունների միջոցով կկարողանանք զարգացնել երկկողմ հարաբերությունները տնտեսության և այլ բնագավառներում”,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը նույնպես մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ կապերի զարգացմանը: Պրիիտ Տուրկի խոսքով՝ Հայաստանն էական առաջընթաց է գրանցել բիզնես ոլորտի զարգացման գործում, ինչը նոր խթան է առևտրատնտեսական բնագավառում երկկողմ ծրագրերի իրականացման գործում:

            Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիության հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեր երկիրը կարևորում է ԵՄ-ի աջակցությամբ շարունակելու ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը:

            Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես ղարաբաղյան հակամարտությանը, ընդգծելով, որ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով:   

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ