19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ղազախստանի խորհրդարանն ընդունել է Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու մասին օրենքը

Այսօր Ղազախստանի խորհրդարանի սենատը  ընդունել է “Հայաստանի հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության մասին Համաձայնագրին միանալու մասին Համաձայնագրի վավերացման մասին” օրենքը, գրում է ТАСС գործակալությունը: Փաստաթուղթը ուղղվել է նախագահ Նազարբաեւի ստորագրմանը, որից հետո ուժի մեջ կմտնի: Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ:

ԱՄՆ Պետդեպ-ը` Հայաստանի վրա պատժամիջոցների ազդեցության մասին /վիդեո/

“Ամերիկայի ձայն”-ի ներկայացուցիչը լրագրողների հետ հանդիպմանը ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակիին հարց է ուղղել այն մասին, թե ինչ է անում ԱՄՆ-ը, որպեսզի օգնի այն պետություններին, որոնց վրա ազդում են Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները: Փսակին պատասխանել է, որ Ռուսաստանի ներկա դրությունը բացառապես միայն պատժամիջոցներով չի առնչվում, դրա վրա այլ գործոններ են ազդում` նավթի գների անկումը, […]

Դոլարի առքը՝ 450 դրամ

Դեկտեմբերի 19-ի ժամը 11:31-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 478դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 480դրամ: Ըստ rate.am կայքի՝ դոլարի առքը 450 դրամով կատարվում է հետեւյալ բանկերում` “Արցախբանկ”, “Անելիք”, “ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ”, “Բիբլոս Արմենիա”, “Առեքսիմբանկ- Գազպրոմ”, “Զարգացման հայկական բանկ”, “Ինեկոբանկ”, “ՊրոԿրեդիտ”, “Հայէկոնոմբանկ”, “Կոնվերս”: Ամենաբարձր առքը “Յունիբանկում” է՝ 478 […]

Չի լինելու

Երեկ Երեւանի քաղաքապետարան էին հրավիրվել մայրաքաղաքում գործող ավտոբուսային եւ երթուղային տաքսիների սեփականատերերը՝ քննարկելու ուղեվարձի թանկացման հարցը: Հիշեցնենք, դեկտեմբերի 18-ին գործադուլ էին հայտարարել վարորդները՝ բողոքելով գազի թանկացումից եւ ուղեվարձի անհամաչափությունից: Մեր տեղեկություններով`գծատերերին փոխանցվել է նախագահ Սերժ Սարգսյանի հորդորը՝ մինչեւ փետրվարի 1-ը ոչ մի թանկացում չի լինելու: Ուղեվարձի հարցը կքննարկվի հունվարից հետո: Ի դեպ, գազալցակայաններում արդեն գազն […]

Հնարավոր կլինի՞ /վիդեո/

”Ցավում եմ, որ մինև այս պայմանագրի ստորագրումն իշխանությունների կողմից հայտարարություններ եղան, որ իրենք բոլոր գործընթացները կարգավորելու են այնպես, որպեսզի չխոչընդոտի Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, դա զուտ ինքնիշխան պետությանը հարիր հայտարարություն չէ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն՝ անդրադառնալով ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեայի հայտարարությանը, թե ԵՄ-ն մշակում է Հայաստանի հետ համագործակցության նոր պայմանագիր: Քոքոբելյանը ողջունում է […]

Խոզի բդի սիրահարների գրպանին էլ խփեց

“Տեղական խոզի բդի 1 կգ-ն արժե 4800 դրամ, դրսինը մի քիչ էժան ա, բայց թանկ ա գալիս էլի՝ 3500դրամ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց մսի խանութներից մեկի տնօրենը: Այն հարցին, թե դոլարը ինչ կապ ունի խոզի հետ՝ ասաց. “Ընկեր, մենք էլ ենք էդ ասում, բայց, մարդը ուզում ա նոր տարի անի, ասում ա` ամեն ինչ թանկացել ա, […]

Հիմնադրամները միավորվեցին

  ՀՀ կառավարությունը որոշել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի զարգացման հիմնադրամ: Վերջինիս հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, որի լիազորված մարմինն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Հաստատվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կանոնադրությունը, նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Որոշման ընդունումը թույլ կտա առավել համակարգված իրականացնել երկրի տնտեսության զարգացմանն […]

Վարչապետը հանձնարարեց ներկայացնել Գագիկ Խաչատրյանին

ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ 2015թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները և բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները: Համամասնությունների հիմքում դրվել են ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 4-ի նիստում կառավարության անդամներին ներկայացված սկզբունքները: Որոշման նպատակն է ապահովել պետբյուջեի կատարման կազմակերպումը՝ պետական կառավարման մարմիններին տրվող հանձնարարականների միջոցով: Կառավարության ղեկավարը կառավարության անդամներին, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ավարտել […]

Ավանդատուները “պաշարել” են բանկերը

Ֆինանսական շուկայի անկառավարելիությունը ցայտնոտի մեջ է գցել այն ավանդատուներին, ովքեր դոլարային ավանդ ունեն: ՀՀ բանկերում դոլարային ավանդներ ունեցող քաղաքացիները հետ են պահանջում իրենց ավանդը: Բանկերը հրաժարվում են տրամադրել ավանդները` հղում անելով օրենքին` դիմում գրել եւ մի քանի օր սպասել:

Եվս մեկ վարկային համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև կկնքվի ՛՛Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ՛՛ 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրեր: Ըստ որոշման նախագծի՝ տրամադրվելիք միջոցները կուղղվեն Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև վերջինիս ենթակառուցվածքների վերազինմանը: Մասնավորապես, նշյալ միջոցները բացառապես կօգտագործվեն գյուղատնտեսական ոռոգման նպատակով Ախուրյան գետի վրա 25 մլն մ³ ծավալով Կապսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի