26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵՄ-ի հետ համագործակցություններն ակտիվանում են

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ տնտեսության ոլորտի ներկայացուցիչներին հավաքում է քննարկելու Եվրասիական միության երկրների հետ համագործակցության, արտահանման ծավալների աճի ու ընդլայնման հարցերը, մեկ էլ Եվրոպական միության պատվիրակության հետ քննարկում, թե որ ուղղություններով են ծախսելու եվրոպական աջակցության հերթական 77,5 միլիոն եվրոն:

Հետաքրքիր է, որ «Արևելյան գործընկերության» շրջանակում Հայաստանը մեկ շնչի հաշվարկով ԵՄ ֆինանսական միջոցների 2-րդ խոշոր շահառուն է:
Եվրասիական տնտեսական միության լավն ու վատը դեռ առջևում է, իսկ եվրոպական փողերը կոնկրետ ու շոշափելի են, ուստի հետաքրքիր է, թե ինչ նպատակով են օգտագործվելու՝ անիմաստ խորհրդատվությունների, թե՞ իրական հատվածում բարեփոխումների և ներդրումների համար:

Պարզվում է, որ ութ համաձայնագրերից մեկով 25 միլիոն եվրոյի չափով աջակցելու են գյուղատնտեսությանն ու գյուղական համայնքների զարգացմանը: Նախատեսվում է ստեղծել նոր աշխատատեղեր, աջակցել ֆերմերների ասոցիացիաներին և կոոպերատիվներին, մատչելի դարձնել սննդի հասանելիությունը:

Հայաստանի մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով կհատկացվի ևս 10 միլիոն եվրո, որով աջակցություն կստանան զբաղվածության ապահովման կոնկրետ նախագծեր:

Եվրոպական փողերի «ջերմությունը» կզգան նաև Երևանի բնակիչները. 5 միլիոն եվրո կհատկացվի Երևանի մետրոյի համակարգի վերանորոգմանը, 5,5 միլիոն եվրո՝ մայրաքաղաքի ջրամատակարարման ցանցի վերազինմանը:

Զգուշավոր եվրոպացիները կառավարման ոլորտի, քաղաքացիական ծառայությունների բարեփոխումների շրջանակում շատ են կարևորել հակակոռուպցիոն միջոցառումների անցկացումը, այդ և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության և սահմանների կառավարման՝ մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացներին հատկացնելով շուրջ 30 միլիոն եվրո:

Որքան էլ եվրոպական այս փողերը աջակցություն են և ոչ թե արտաքին պետական պարտքը ավելացնող վարկ, այնուամենայնիվ կարևոր է, որ կառավարությունը քաղաքացիական հասարակության հետ համատեղ վերահսկի նախատեսված ծրագրերի կատարման ընթացքը՝ առավելագույն արդյունք ստանալու ակնկալիքով:

Վարչապետն իր գլխավորած կառավարության անունից հավաստիացրել է, որ ամեն ինչ արվելու է Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների զարգացման համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ