15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ախր 5 հազար դուխով էլ չկա … /վիդեո/

Ազատության հրապարակում արդեն չորրորդ օրն է, շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ նստացույցը : Henaran.am-ի հետ զրույցում նստացույց անողներն ասացին, որ այս ընթացքում շատերն են իրենց մոտեցել, սակայն իրավասու մարմիններից ոչ մի ներկայացուցիչ չի եղել: Նշենք, որ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է կասեցնել որոշումը, և եթե մինչև այսօր ժամը 19:00-ն չհայտարարվի կասեցման մասին որոշումը, […]

Հայտնի մարդիկ, ուղեղներիդ զոռ տվեք… Ազատության հրապարակում /վիդեո/

Դերասան Աշոտ Ադամյանը  Ազատության հրապարակում մասնակցում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիային: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե մեծ թվով մարդիկ հավաքվեն հրապարակում, ժողովուրդ հավաքվի, ապա սակագնի հարցում զիջումների կգնան, հակառակ դեպքում՝ ոչ: Դերասանը չի կարծում, որ տրանսպորտի դեպքում գնի չբարձրացնելը հաղթանակ էր, ասում է` գողին սաստեցին: Հարցրինք` ինչ կոչով կդիմի հայտնի մարդկանց, մտավորականներին. «Հայտնի […]

Լավատեսական են դառնում

Տեւական ժամանակ միջազգային ֆինանսական կազմակերպությունները չէին կիսում Հայաստանի կառավարության լավատեսությունը՝ տնտեսական աճի սպասումների վերաբերյալ։ Սակայն այն բանից հետո, երբ տարեսկզբի չորս ամիսների արդյունքներով աճ արձանագրվեց, գտնվեցին այնպիսիք, որոնք այնուամենայնիվ որոշեցին փոխել իրենց նախկին չափից դուրս հոռետեսական կանխատեսումները եւ դրանք քիչ, թե շատ համապատասխանեցնել առկա զարգացումներին։ Հայաստանի տնտեսության վերաբերյալ գնահատականների առումով ավելի լավատես է դարձել մասնավորապես […]

«Մեր երկիրը պատրաստ չէ սոցիալական բունտի» /վիդեո/

«Ես ֆիզիկապես չեմ կարող ներկա լինել նստացույցին, բայց իմ համերաշխությունը և հորդորը, որ այդ պայքարը նախ և առաջ հետևողական լինի հղում եմ պայքարողներին: Կարևորը նրանք կարողանան հասնել արդյունքի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, նախկին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Ալավերդյանը չի կարծում, որ պայքարը կարող է վերաճել սոցիալական բունտի, քանի որ […]

Օսիպյանը պատրաստ է վրաններ նվիրել /վիդեո/

Ազատության հրապարակում երեկվանից սկսած նստացույցը շարունակվում է: Ավելին նոր մարդիկ են համալրում նստածների շարքերը: Henaran.am-ի  թղթակցի հաղորդմամբ իրազեկման ակցիաներ են ընթանում նաև մայրաքաղաքի բակերում: «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նստացույցը իրականացվում է հերթափոխի սկզբունքով: Նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն էլ տեղեկացրեց, որ այսօր առավոտյան վիճաբանություն է եղել Երևանի փոխոստիկանապետ Վալերի […]

Դոլարը զիջում է դիրքերը

Հայաստանյան բանկերում այսօր ամերիկյան մեկ դոլարը վաճառվում է միջինը 475.07 դրամով,  գնվում՝ 471.30: Հունիսի 19-ի համեմատ առքի գինը տատանվել է -0,24 դրամով, վաճառքինը՝ -0,17 դրամով: Մեկ եվրոյի առքի միջին գինը 530.82 դրամ է , վաճառքինը՝ 541.08: Նախորդ օրվա համեմատ առքի գինը տատանվել է -1,29 դրամով, վաճառքինը՝-0,75 դրամով: Ռուսական ռուբլու առքի միջին գինը 8,53 դրամ է, […]

«Եթե Հայաստանում հելիոֆիկացիայի ծրագիրն իրականացավեր, հոսանքը կվաճառվեր 0,3 դրամով»

Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը  վստահ է, որ եթե  Հայաստանում իրականացվեր հելիոֆիկացիայի ծրագիրը, ապա այսօր հոսանքի թանկացման խնդիր չէինք ունենա, հոսանքը կվաճառվեր 0,3 դրամով՝ 50 դրամի փոխարեն, առաջին հերթին դիֆերսիֆիկացիա կլիներ:  Այս մասին նա մանրամասնեց այսօր կայացած ասուլիսի ժամանակ: Համազասպյանի փոխանցմամբ ՝  հոսանքի թանկացման պարագայում ճիշտ լուծումը հելիոֆիկացիայի զարգացումն է և […]

«Հոսանքի ձյաձյան» ու ինչ թիվ ասես կարող է նկարել

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը իր facebook-ի էջում գրառել է. «Էլեկտրաէներգիայի սակագնի քննարկումների ժամանակ ոչ մեկը կարծես չխոսեց էլեկտրական հաշվիչների ու դրանց հնարավոր կեղծումների, մանիպուլյացիաների մասին: Չգիտես ինչու և ում համար, ում որոշմամբ, և ինչ ստոր հեռահար նպատակներով բոլոր հաշվիչները փնթի լարանցումներով տեղադրվեցին մի տեղ, բնակիչների աչքից հեռու ու հիմնականում անհասանելի… Հաշվիչների ցուցումները միայնակ` առանց […]

«2003-ին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ առաջին փուլով հաղթել է». Արամ Սարգսյանը հույս ունի /վիդեո/

«2003 թվականի նախագահական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ առաջին փուլով հաղթել է, երեկոյան հանրահավաքից հետո հայտարարեց երկրորդ փուլ, այնպես որ այս իշխանություններն այդքան էլ կույս չեն, թող ձևեն չթափեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ուշացած չէ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիան: Նշենք, որ Սարգսյանն իր կուսակիցների հետ այսօր […]

Մեղքը միայն Բիբինի վրա գցելը ճիշտ չէ

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ վաղվա հանրահավաքին իրենց նոր ուժը՝ «Հայկական վերածնունդ միավորումը»  մասնակցություն կունենա: « Կարծում եմ՝ թակացման հետ պետք չէ չհաշտվել: Եթե հաշվարկելու լինենք, անցյալ տարի  օգոստոսին էր,երբ մենք միտինգ էինք անում,  և հիմա դեռ մեկ տարին չլրացած՝ էլի բարձրանում է: Նշանակում է՝ մեկ տարվա կտրվածքով  11 դրամով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի