30 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վտանգավոր է. Իրատես

Երեկ մեկնարկած Աժ արտահերթ նիստում քն­նարկվեց հարկային նոր օրենսգիրքը, որը, պատաս­խանատուների պնդմամբ, պետք է բեկումնային լի­նի ոլորտի համար: Սակայն, ինչպես միշտ, խոսքն ու գործը չեն համապատասխանում իրար: Իրականում այս հարցով, մեր տեղեկություննե­րով, շատ մտահոգված է «թիրախւսյին» խումբը, իմա` գործարար շրջանակները: Ոմանք մտավախու­թյուն ունեն, որ հարկային բեռի թեթևացման Փոխա­րեն, նախընտրական տարում նոր օրենսգրքով իրենցից գումարներ են […]

Նոր զուգարաններ. Ժողովուրդ

«ժողովուրդ»-ը պաշտոնական փաս­տաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ պե­տական գույքի կառավարման վարչու­թյունը մայիսի 6-ին պայմանագիր է կն­քել «Ագաթ-777» ընկերության հետ’ ՀՀ կառավարական 3 շենքի տարածքների ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով:             Ըստ այդմ, «Ագաթ-777» ընկերությանը պետբյուջեից հատկացվել է 31 մլն 862 հազար 700 դրամ: Այս գումարով «Ագաթ-777»-ը պետք է կառավարա­կան 3-րդ մասնաշենքի պատերն ու ա՜ռաստաղը մաքրեր հին ներկից’ […]

Վերջին հնարավորությունը. 168 Ժամ

«Միացյալ Նահանգները կօգնի Հայաստանին բարելավել տնտեսական իրավիճակը և ինտեգրվել Հարավային Կովկասի էներգետիկ համակարգի մեջ»,- ինչպես հաղորդում է «Ամերիկայի Ձայնը», Կոնգրեսում անցնող լսումնե­րի  ընթացքում  ներկայացնելով 2017-ի ընթացքում տարածաշրջանի երկրներին ուղղվող ամերիկյան օգնության առաջնահերթությունները հայտարարել է ԱՄՆ-ի Մի­ջազգային զարգացման գործակալության ղե­կավարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան: «Հայաստանին ուղղվող մեր օգնությունը թույլ կտա Հայաս­տանին նվազեցնել տնտեսական կախվածու­թյունը […]

«Տունս գրավ եմ դրել ու ամեն քայլի ունակ եմ…»

Քաղցրաշենի խաղողագործները դեռևս չեն ստացելի իրենց արդար աշխատանքի վարձատրությունը` վճարվել են մասնակի: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց խաղողագործ Արամը: «Խաղողագործներիս լռեցնելու համար հունիսի սկզբին գումար տվեցին, հետո իբր գումարները վճարելու համար գրաֆիկ կազմեցին, բայց ինչ գրաֆիկ է մենք տեղյակ չենք»,- տեղեկացրեց խաղողագործը: «Տունս գրավ եմ դրել ու խաղողի բաղ պահել` տվեք իմ գումարը, որովետև դրսում […]

Քաղաքապետը նախարարի համար 1 կգ բալ է գնել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր մասնակցել են Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի պաշտոնական վերաբացման արարողությանը: Տոնավաճառը կազմակերպվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, ովքեր սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Նախարարը և քաղաքապետը շրջել են տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ: ‹‹ Արդեն վեցերորդ տարին է, ինչ  մայրաքաղաքում կազմակերպվում են գյուղմթերքի տոնավաճառները, սա նոր մշակույթ էր  մերմանրածախ առևտրի ոլորտում, և այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ այն կայացել է: Շատ գյուղացիականտնտեսություններ տարիներ շարունակ զրկված են եղել իրենց արտադրանքը վաճառելու հնարավորությունից, իսկ այստոնավաճառների շնորհիվ նրանք հնարավորություն են ստանում իրացնել սեփական գյուղմթերքը, քանի որ մասնակցությունըտոնավաճառներին անվճար է: Սա հավասարապես շահավետ է թե գյուղացիների, թե քաղաքաբնակների համար, ովքեր այստեղմատչելի գներով թարմ արտադրանք  են ձեռք բերում››,-  ››,- իր խոսքում նշել է […]

Հետ կանչեք

ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու բյուջեի կատարողականին:   Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Խոսելով արդեն ուժի մեջ մտած Ընտրական օրենսգրքի մասին` պատգամավորն ասաց՝ ԲՀԿ-ն հույս ունի, որ 4+4+4 ձևաչափով դեռ  կոնսենսուս  կկայանա: Ընդգծենք՝ ԲՀԿ-ականները  հույս ունեն՝  կոնսենսուսի արդյունքում հնարավոր կլինի ներդնել ID քարտով ընտրելու սկզբունքը և տաս մատնահետքերի […]

Կեղծ զեղչերի կուտը

«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մեծածավալ մոնիթորինգային ծրագիր չի իրականցնում,  ինչի հետեւանքով օրեցօր աճում են խանութներում անիրական զեղչերի մասին մոլորեցնող գովազդները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Համակարգային ուսումնասիրություն է պետք, հակառակ դեպքում այս խնդիրը օրեցօր ավելի է խորանալու: Համապատասխան մարմինը ստուգում է միայն այն ժամանակ, երբ կոնկրետ […]

Լրջանում է. Հրապարակ

Կառավարությունում այս շա­բաթ գրեթե ամեն օր հակակոռուպցիոն թեմայով քննարկում­ներ են եղել: Երեկ մոտ 4-5 ժամ վարչապետը, աշխատակազմի ղեկավարը, արդարադատության նախարարության ներկայացուցիչները քննար­կել Են հակակոռուպցիոն համալիր փաթեթի հարցը: Կառավարությունը մտադիր է համալիր փաթեթ ներկայացնել, որը նաեւ օրենսդրական փոփոխություններ է ենթադրում: Իսկ առաջիկա­յում, մեր տեղեկություններով, հակակոռուպցիոն հանձնաժողովի նիստ է լինելու: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերի այս համարում:

Վերանայվելու են դիզվառելիքի ակցիզային դրույքաչափերը

ԱԺ հերթական քառօրյայում մեկնարկեց հարկային նոր օրենսգրքի քննարկումը: Հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց՝ հարկային նոր օրենսգրքի աշխատանքները սկսվել են դեռ 2014թ տարեվերջին, աշխատանքային խմբում բացի հարկային մարմիններից՝ ներգրավված են եղել ֆինանսների նախարարության աշխատակիցներ, ՀԿ-ներ, մասնագիտական կառույցի ներկայացուցիչներ, մի շարք փորձագետներ: Նա նշեց՝  օրենսգիրքը, անշուշտ, պետք է խրախուսի տնտեսության ակտիվությունը` նպաստելով երկարաժամկետ տնտեսական […]

Հիմնականում կարողացել ենք դիմա•գրավել մարտահրավերները

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ «Կարծում եմ, լավ առիթ է նախորդ տարվա ընթացքում իրականացված տնտեսական քաղաքականության հիմնական արդյունքների ամփոփման, առկա անելիքների գնահատման եւ այդ ուղղությամբ համապատասխան քայլերի ու մոտեցումների ուրվագծման համար: Իմ խորին համոզմամբ` այս հաշվետվության քննարկումները, ինչպես մշտական հանձնաժողովներում, այնպես էլ լիագումար նիստում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի