13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզի որոշ համայնքներում երաշտի վտանգ կա

Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում երաշտի վտանգ կա: Վերջին օրերին գրանցված օդի բարձր ջերմաստիճանը անհանգստության   է հարուցում գյուղացիների շրջանում: Ավելին, տարածաշրջանի մի շարք գյուղերում ոռոգման խնդիր կա, ինչի պատճառով բանջարաբոստանային կուլտուրաներն ու ցանքատարածությունները չորացման եզրին են հայտնվել:  Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ Շիրակի մարզի Հոռոմ համայնքի ղեկավար Աշոտ Պասկևիչյանը Henaran.am-ի  հետ զրույցում նշեց. «Մեր համայնքն ամբողջովին չի […]

Տարադրամի փոխարժեքն՝ այսօր

Այսօր հայաստանյան բանկերում մեկ  եվրոն գնվում է 539 դրամ նվազագույն և 544 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 549.50 դրամ նվազագույն և 556 դրամ առավելագույն փոխարժեքով:   Ռուսական ռուբլին գնվում է 7.76 դրամ նվազագույն և 7.89 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 8. 0 դրամ նվազագույն և 8.10 դրամ առավելագույն փոխարժեքով:   

Կարեն Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզում

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Կոտայքի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու հետագա անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները և մակրոտնտեսական ցուցանիշները` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 7 տոկոս: […]

Սուրեն Կարայանը Բելառուսի դեսպանի հետ մի շարք հարցեր է քննարկել

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 7-ին հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազուրուկի հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Դեսպան Նազարուկը շնորհավորել է նախարարին վերանշանակման և Կառավարության ծրագրի ընդունման կապակցությամբ։ Սուրեն Կարայանը և Իգոր Նազարուկը քննարկել են հայ-բելառուսական առևտրաշրջանառությունը մեծացնելուն առնչվող հարցեր։ Դեսպանն ընդգծել է, որ կա աճի […]

Դոլարը թանկացել է

Այսօր  հայաստանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարը գնվում է 477 նվազագույն և 479 ՀՀ դրամ առավելագույն  փոխարժեքով, վաճառվում` 480.50 նվազագույն և 481 ՀՀ դրամ փոխարժեքով։  Մեկ եվրոն գնվում է 540.50 նվազագույն և 544 առավելագույն փոխարժեքներով, իսկ վաճառվում` 549 ՀՀ դրամ նվազագույն և 554 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքներով: Ռուսական ռուբլին գնվում է 7.72 ՀՀ դրամ նվազագույն և 7.85 դրամ փոխարժեքներով, վաճառվում`8 նվազագույն և  […]

Արագածոտնում կարկուտը ոչնչացրել է ծիրանի այգիները. Հայկական ժամանակ

Նախորդ օրը Արագածոտնի  մարզում  տեղացած աննախադեպ  կարկուտի պատճառած վնասի չափը  դեռ պարզ չէ։ Այն վերջնական կհստակեցվի 2-3 օրից։  Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ  զրույցում տեղեկացրել է  Արագածոտնի  մարզպետարանի  գյուղվարչության պետ  Յուրա Ազատյանը։ «Դեռ ուսումնասիրությունները չենք ավարտել, վնասի չափը պարզ չէ։  Արագածոտնում վնասվել են  բոլոր տեսակի  պտղատու այգիները, իսկ մնացած համայնքներում՝ բոլոր ցանքատարածությունները»,- ասել է  գյուղվարչության  […]

Մարտուն Գրիգորյանը լայն թափով բիզնես գործու­նեություն է ծավալում. Հրապարակ

ԲՀԿ-ից դուրս եկած, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պարտության մատնված Մարտուն Գրիգորյանը, ամենայն հավանա­կանությամբ, քաղաքական աս­պարեզում վերստին հայտնվելու հույսը կտրել է և լայն թափով բիզնես գործու­նեություն է ծավալում:  Նա ընդլայնել է իր բիզնե­սը և վերջերս «Տրանս Տաքսի» անունով ևս մեկ տրանսպորտային կազմակերպություն է հիմնել, որը տարբեր ուղղություններով տաքսիներով ուղևորափոխադրումներ է իրականացնելու:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստանի ատոմակայանը 2 օր շուտ վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքները հաջողությամբ ավարտելուց հետո այսօր՝ հուլիսի 7-ի առավոտյան, նախատեսված ժամկետից երկու օր շուտ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: ՀԱԷԿ-ից   հայտնում են, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում աշխատանքների ավարտը և էներգաբլոկի միացումը էներգահամակարգին նախատեսվում էր հուլիսի 9-ին ժամը 15.30-ին, սակայն օպերատիվ ու որակյալ աշխատանքի իրականացման […]

Տարադրամի փոխարժեքն՝ այսօր

Այսօր հայաստանյան բանկերում մերիկյան մեկ դոլարը  կարելի է գնել 477 դրամ նվազագույն և 478.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 481 դրամ նվազագույն և 481.50  դրամ առավելագույն փոխարժեքով:  Մեկ եվրոն գնվում է 536 դրամ նվազագույն և 544  դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 546  դրամ նվազագույն և 553 դրամ առավելագույն փոխարժեքով:  Ռուսական ռուբլին գնվում է 7.83  դրամ նվազագույն […]

Աշխատավարձերի ցուցիչներով Հայաստանն առաջատար է Ադրբեջանից

Հայաստանը նվազագույն և միջին աշխատավարձով առաջատար է Ադրբեջանի համեմատությամբ. խորհրդարանում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի հաշվետվության ժամանակ: «Ես դա որպես ցուցիչ չեմ արձանագրում, այլ ներկայացնում եմ որպես վիճակագրություն: Մեր միջին աշխատավարձը գտնվում է բավական բարձր ցուցանիշի վրա»,-ասաց նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված