25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2019-ին ՀՀ ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի

Համաշխարհային բանկը մարտի 21-ին հրապարակել է «Փոփոխելու հզոր մանդատ՝ գլոբալ տնտեսական աճի դանդաղման պայմաններում։ 2019թ․, ձմեռ» երկրի տնտեսական զեկույցը: Զեկույցում կանխատեսվում է, որ 2019-ին ՀՀ ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի՝ կազմելով 4.3 տոկոս: «Մեր ելակետային սցենարը նախատեսում է 2019 թ. ՀՆԱ-ի աճի ավելի ցածր, բայց դեռևս հաստատուն տեմպ՝ ցածր գնաճի ու կայուն պետական ֆինանսների նպաստավոր մակրոտնտեսական միջավայրի […]

ՊԵԿ պաշտոնյայի նվերը թանկ է նստել կառավարության վրա. 168 ժամ

Արտերկրից ներմուծվող ապրանքի մաքսազերծման կանոների չիմացության կամ ավելորդ ինքնավստահության պատճառով օրերս անհարմար վիճակում է հայտնվել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) բարձրաստիճան պաշտոնյան: Թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ-ի նախագահի տեղակալ նշանակված Շուշանիկ Ներսիսյանը, ով ՊԵԿ-ում համակարգում է մաքսային ոլորտը, բարի կամքի դրսևորման նպատակով որոշել է աջակցել գործարարներին: Պաշտոնյա տիկնոջ աջակցությունը դրսևորվել է մաքսազերծվող ապրանքների համար նախատեսվող մաքսավճարը […]

Աշխատակազմի ղեկավարը՝ իր աչքի գերանը թողած. Հրապարակ

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող «Զիգզագ» ընկերությունը, փաստորեն, չի կատարում վարչապետի հրահանգը՝ ՀԴՄ կտրոններ տպելու հետ կապված։ Պետեկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկատուների վարչությունը երեկ՝ մարտի 19-ին տուգանել է «Զիգզագին»՝ ՀԴՄ չխփելու համար և որոշել է 5 օրով կասեցնել նրա գործունեությունը՝ ապրիլի 4-ից մինչև ապրիլի 8-ը։ Ի դեպ, «Զիգզագը» կարող է խույս […]

Visa PaySticker-ի առավելությունները

Ամերիաբանկն առաջարկում է անկանխիկ վճարումներ կատարելիս օգտվել  Visa PaySticker-ից, որն ունի մի շարք առավելություններ, որոնց կարելի է ծանոթանալ հետևալ https://youtu.be/TgrnRItN77k տեսանյութի միջոցով: Հիշեցնենք, որ Visa PaySticker-ը Visa վճարային համակարգի Electron տեսակի հիմնական վճարային քարտին կից կպչուն անհպում քարտային պիտակ է և հնարավորություն է տալիս Visa Pay Wave տեխնոլոգիայով սարքավորման կիրառմամբ կատարել վճարումներ և գնումներ անհպում […]

Ոչխարաբուծությունը ՀՀ-ում լուրջ պոտենցիալ ունի. Գեղամ Գեւորգյան /տեսանյութ/

Վարելահողերի մոտ 200 հազար հեկտարը չի մշակվում: Այս մասին մարտի 20-ին Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը: «Անընդհատ հավաքում ենք օպերատիվ տվյալներ, որպեսզի օբյեկտիվ իրավիճակ տանք, բայց էստեղ, կարծում եմ, ավելի կարևոր է, թե մարդն ինչու պետք է մշակի կամ ինչու չպետք է մշակի հողը»: Ըստ նրա՝ պետք է հողի մշակումն […]

ՀՀ արտաքին պարտքը 2018-ին երրորդ կիսամյակից հետո Հայաստանի պատմության մեջ հասել է ռեկորդային մաքսիմումի

ՀՀ արտաքին պարտքը 2018-ին երրորդ կիսամյակից հետո Հայաստանի պատմության մեջ  հասել է ռեկորդային մաքսիմումի՝  կազմելով 10836,59  միլիոն ԱՄՆ դոլար: Նշենք, որ դա 2018-ի մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածն է: Այս մասին տեղեկանում ենք Tradingeconomics.com կայքից: Ամենաքիչ արտաքին պարտք ՀՀ-ն ունեցել է 1999 թվականին՝  1155,60 միլիոն ԱՄՆ դոլար: Ըստ կայքի կանխատեսումների, այս եռամսյակի վերջում ՀՀ արտաքին պարտքը կկազմի  11100,00 […]

ՀԱԿ-ում մտահոգ են

Մարտի 7-ից սկիզբ առած և առ այսօր շարունակվող՝ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ցույցերը օրինաչափ պահանջներ են դնում իշխանության առաջ: Բանն այն է, որ 2019թ-ի մարտի 7-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Հարկային օրենսգրքում և հարկային հարաբերությունները կարգավորող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որի առանձին օրինագծերը հարվածում են ՓՄՁ գործունեությանը եւ երկրում ազատ մասնավոր […]

Ակցիզային հարկի բարձրացմանը կհետևեն թանկացումներ. Կարեն Չիլինգարյան

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանն անդրադառնալով Հայաստանի սպառողական շուկայում տեղի ունեցող թանկացումներին՝ նշեց, որ զարմանալ պետք չէ, քանի որ թանկացումներ միշտ եղել են ու կլինեն՝ դա բնականոն ընթացք է, և ապրանքների գինը թելադրում է շուկան։ Ըստ նրա՝ թանկացումներին զուգահեռ՝ տեղի է ունենում նաև էժանացում, օրինակ՝ վերջին շրջանում մսի գինն էժանացել է։ Ինչ վերաբերում […]

Նիկոլ Փաշինյանի օրինակը Սամվել Ալեքսանյանին /տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մարտի 23-ին ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան: Մենք ընտանիքով նույնպես մասնակցելու ենք այս կարեւոր միջոցառմանը, ասել է վարչապետը: Քանի որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը ջերմ հարաբերություններ ունի նախկին օլիգարխ, հեղափոխությունից հետո՝ խոշոր սեփականատեր դարձած Սամվել Ալեքսանյանի հետ, քաղաքացիներն ակնկալում են, որ այս հարցում Ալեքսանյանը ակտիվորեն կհետեւի Փաշինյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի