05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գազի գինը ըստ ամենայնի կբարձրանա մայիսից. Փաստ

Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հիմնահար­ցեր: Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ քննարկման թեմաներից հազիվ թե դուրս մնացած լինի ՌԴ-ից ներմուծ­վող գազի գնի հարցը:

Ճիշտ է, խնդիրն առավելապես հիմա «Գազպրոմի» տիրույթում է՝ կապված ներքին սպառողի համար սակագնի հարցի հետ, սակայն այս խնդրի հետ կապված դեռ վերջնական լուծում չկա, ինչի մասին օրերս խոսեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, թե բանակցությունները դեռ ընթանում են:

«Փաստի» տեղեկություններով՝ գա­զի գնի բարձրացման հետ կապված իշխանություններին որոշակի ժամա­նակ է անհրաժեշտ, մասնավորաբար՝ գոնե մինչև մայիս-հունիս, որպեսզի կարողանան ՀՀ ներսում որոշակի «ռասկլադ» հստակեցնել և հանրու­թյան շրջանում դժգոհության նոր հնա­րավոր ալիքները կասեցնել:

Ըստ նույն տեղեկությունների՝ գազի գնի բարձ­րացման հարցն օրակարգ կներառվի մայիսից հետո, երբ հաստատված կլի­նի նաև առաջին միջազգային վարկա­յին համաձայնագիրը, ինչը հնարավո­րություն կտա տնտեսության մեջ որո­շակի ֆինանսական կայունություն և ճիշտ դիվերսիֆիկացիա ապահովել:

Ըստ ամենայնի, պայմանագրի վավե­րացումը կլինի մինչև ԱԺ ամառային արձակուրդը, և այդ «հարմար» շրջա­նը կօգտագործվի գազի գնի բարձ­րացման հետ կապված դժգոհությունը մեղմելու համար:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ